ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբամ մեր բոլորիս վիճակը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Ժողովրդի կենսամակարդակը ավելացել ա՞, ո՞ւմ կյանքն ա լավացել՝ բացի իր նեղ շրջապատից: Կարող ա մի քանի հոգի ուղղաթիռ են նստում, խորոված-քյաբաբը շատացել ա, գաթան, բուլկին, էդ էքսպոները մեր ժամանակ ավելի լավ էին կազմակերպում, ես անցյալին վերադառնալու կոչ չեմ անում, միշտ առաջ եմ նայում, բայց համեմատության մեջ, այո՛, այսօր Նիկոլ Փաշինյանը բոլոր ոլորտներում պարտվում է անցյալի բոլոր իշխանություններին»: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսին հայտարարեց Էդուարդ Շարմազանովը:

Խոսելով օրերս վարչապետի արած հայտարարության մասին, թե իրենց կառավարությունը փայլուն է աշխատել, Շարմազանովն այն ցինիկ որակեց:

«Ա՛յ ընկեր ջան, թույլ տուր հասարակությունը քո գնահատականը տա: Քո տված խոստումները նայե՞մ, թե՞ քո գրանցած արդյունքները նայեմ: Եթե դա է փայլուն, ուրեմն՝ ողբամ մեր բոլորիս վիճակը: Հայտնի կենդանու համառությունը ամեն տեղ չի, որ օգուտ է բերում, մանավանդ՝ քաղաքականության մեջ»,-ասաց նա: 

Պատասխանելով լրագրողի հարցին, թե աղերսներ տեսնո՞ւմ է արդյոք այնտեղ, որ Սահմանադրական դատարանի ներկայիս իրավիճակի մասով տարբեր հարթակներում խոսում են, որ այն որոշ առումով կապված է Ռոբերտ Քոչարյանի գործը Սահմանադրական դատարան ուղարկելու հետ, Շարմազանովը հայտարարեց, որ աղերսներ տեսնում է և հայտնեց, որ Փաշինյանի ցանկացած ներքաղաքական գործունեության մեջ կա Փաշինյանի անձնական դիրքորոշումն ու վրեժխնդրությունը: 

«Ինքը դատարանները արգելափակելու որոշում կայացրեց, երբ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց, Արցախի իշխանությունների նկատմամբ սուր հայտարարություններ արեց, երբ Սերժ Սարգսյանը Արցախում էր»,-նշեց նա ու հավելեց, որ Փաշինյանի հետ անձնական խնդիր չունի, իր քննադատության հիմքում երևույթն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular