ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


BMW-ն 8 մետր գլորվել է եւ գլխիվայր ընկել ծառերի մեջ. 3 վիրավորների վիճակը կայուն ծանր է

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 6-ին՝ ժամը 00.48-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սեւան- Ճամբարակ ճանապարհահատվածի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ավտովթար կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սեւան-Ճամբարակ ավտոճանապարհին BMW մակնիշի 70 PQ 799 պետհամարանիշի (վարորդ՝ 40-ամյա Ա. Խ.) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 8 մ, գլորվելով գլխիվայր, ընկել ծառերի մեջ։

Փրկարարները մեքենայից դուրս են բերել 3 տուժած քաղաքացու՝ 38-ամյա Ա. Թ.-ին, 27-ամյա Ա. Ա.-ին եւ 40-ամյա Ա. Խ.-ին ու մոտեցրել շտապօգնության մեքենային, որոնք տեղափոխվել են Սեւանի ԲԿ։
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են ծանր կայուն։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular