ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Թուրքիայում գիտակցում են պետության և պետականության գինն ու նշանակությունը». Արթուր Ղազինյան

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստամբուլի քաղաքապետի ընտրություններում հաղթանակ է տարել ընդդիմությունը, իսկ Էրդողանի թեկնածուն ճանաչել է իր հակառակորդի հաղթանակը:

Հիշեցնեմ, որ սա կրկնակի ընտրություններ էին, քանի որ նախորդ ընտրությունների արդյունքները դատարանը ճանաչել էր անվավեր:

Պետք է նշել, որ Էրդողանի իշխանության համար սա լուրջ հարված էր, պետք էր արձանագրել հաղթանակ, սակայն Թուրքիայի իշխանությունները չգնացին ընտրությունների արդյունքները կեղծելու ճանապարհով:

Նույնիսկ ավտորիտար Թուրքիայում գիտակցում են, որ ընտրությունները կեղծել չի կարելի:

Եթե ընտրություններով հնարավոր է հաղթել իշխանությանը, ապա ոչ մի արտաքին ուժ չի կարող սադրել ներքին քաղաքական խժդժություններ, իսկ ժողովուդն իր դժգոհությունը հայտնելու համար կսպասի մինչև հերթական ընտրություններ:

Ցավոք Հայաստանի նախկին իշխանությունները չհասկացան այս պարզ իրողությունը և իշխանությունն ամեն գնով պահելու մոլուցքի համար պատասխան տվեցինք մենք բոլորս՝ Հայաստանի ներքին քաղաքականություն հրավիրելով բազմաթիվ օտարերկրյա ծառայություններ և գործակալական ցանցեր:

Թուրքիայում գիտակցում են պետության և պետականության գինն ու նշանակությունը, իրենք են լուծում իրենց խնդիրները՝ պահպանելով ու ամրացնելով ժողովրդի իշխանություն ձևավորելու բացառիկ իրավունքը, պետական և ազգային ինստիտուտների կենսունակությունն ու վստահելիությունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular