ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամբիստ Տիգրան Կիրակոսյանը հաղթեց ադրբեջանցուն ու դարձավ Եվրոպական խաղերի չեմպիոն

ՍՊՈՐՏ
 

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում ընթացող Եվրոպական երկրորդ խաղերում Հայաստանը չեմպիոն ունի:

52 կգ քաշային սամբիստ Տիգրան Կիրակոսյանը եզրափակչում 4-0 հաշվով հաղթեց Ադրբեջանը ներկայացնող Ագհասիֆ Սամադովին ու հռչակվեց Եվրոպական խաղերի չեմպիոն:

Տիգրան Կիրակոսյանը պայքարը սկսել էր 1/4 եզրափակչից, որտեղ նրա մրցակիցն ուկրաինացի Ռոման Բրատչենկոն էր։ Հայ սամբիստը հաղթել էր 7-0 հաշվով և դուրս եկել կիսաեզրափակիչ, որտեղ առավելության էր հասել ռուս Անդրեյ Կուբարկովի նկատմամբ (3-3):

Հունիսի 22-ին հայ սամբիստներից պայքարի մեջ էին մտել Դավիթ Գրիգորյանը (82 կգ), Մաքսիմ Մանուկյանը (57 կգ) և Ասյա Լալազարյանը (48 կգ): Գրիգորյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ Մանուկյանը և Լալազարյանը պարտվեցին բրոնզե մեդալի համար պայքարում։

Այսօր հայ սամբիստներից բրոնզե մեդալ է նվաճել Արսեն Ղազարյանը (74 կգ), իսկ Գրիգոր Սահակյանը (90 կգ) պարտվել է բրոնզե մեդալի համար պայքարում։

 

Աղբյուր  ArmSport.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular