ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քողարկված հոմոսեքսուալների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյան Ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են էպիզոդիկ սեռական կյանք, ապա բաժանվում «Քողարկված հոմոսեքսուալիզմը իրենից ներկայացնում է անհատի հոմոսեքսուալ կողմնորոշում, որը նա թաքցնում է բոլորից:

Ըստ էության, քողարկված հոմոսեքսուալիզմը դրսևորվում է ինքնարտահայտման անկարողությամբ և գտնվելով փնտրտուքների մեջ կամ չունենալով սեքսուալ կյանք փորձում են թաքցնել իրենց հակումները ամուսնության միջոցով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը:

Ըստ նրա՝ այդպիսի երիտասարդները ունենալով դեռևս տարաբնույթ սեքսուալ ֆանտազիաներ գտնվում են ներ-և/կամ միջանձնային կոնֆլիկտային իրավիճակներում: «Այդպիսի անհատների շրջանում առաջանում է հակասություն, որոշ ժամանակ նրանք չեն ռեալիզացնում իրենց սեռական կյանքը կամ ունենում են էպիզոդիկ փորձեր, որոնք կարող են լինել ինչպես հոմոսեքսուալ, այնպես էլ հետերոսեքսուալ բնույթի: Սա, ըստ էության, բիսեքսուալիզմի էլեմենտներ է պարունակում»,- նշեց նա:

Սեքսապաթոլոգն ասաց, որ ժամանակի ընթացքում` կախված նրանից, թե որ ուղղությունը կգերակշռի անհատի մոտ, նա կողմնորոշվում է: Այսպիսի մարդիկ վարքային որևէ առանձնահատկությամբ աչքի չեն ընկնում, փորձում են թաքցնել իրենց սեռական կողմնորոշումը: Նրանք դա քողարկելու համար պատրաստ են նույնիսկ ամուսնանալ:

«Ստեղծելով ընտանիք` նրանք որոշակիորեն կարողանում են հասարակության կասկածները ցրել, ուժերի գերլարումով կնոջ հետ ունենում են էպիզոդիկ սեռական կյանք՝ զուտ երեխաներ ունենալու համար»,- նկատեց մասնագետը: Ինչպես նշեց Սևադա Հակոբյանը, նման դեպքերում անհատը չի կարողանում այդ փորձությունը հաղթահարել, ինչի պատճառով կանանց մեծ մասը դիմում է բժշկի օգնությանը` հայտնելով, որ ամուսնու մոտ նկատում են գաղտնի էրոտիկ ֆիլմերի դիտում կամ ձեռնաշարժություն: «Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մի քանի հանդիպումից հետո տղամարդը խուսափում է գնալ բժշկի, երբ բժիշկը փորձում է բացահայտել խնդրի էությունը: Սա անխուսափելիորեն հանգեցնում է ընտանիքի քայքայման»,- ասաց սեքսապաթոլոգը:

Սևադա Հակոբյանը հավելեց, որ դիմակավորված հոմոսեքսուալիզմը բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Դա պայմանավորված է անհատի քողարկման, դիմակավորման ներքին հակումով, երբ նա ունի նույնասեռական կողմնորոշում:

Աղբյուրն՝  այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular