ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանում քրգործ են հարուցել ռուս լրագրողների վրա հարձակվելու փաստի առթիվ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել Россия-24 հեռուստաընկերության նկարահանող խմբի վրա ծայրահեղականների հարձակման փաստի առթիվ:

Նշենք, որ ագրեսիվ տրամադրված մի խումբ երիտասարդներ փորձել էին ծեծել հեռուստաալիքի թղթակցին և օպերատորին, երբ նրանք Թբիլիսիի փողոցներից մեկում հարցազրույց էին վերցնում տուրիստական գործակալության տնօրենից: Ծայրահեղականները հակառուսական կարգախոսներ են վանկարել, թքել և բռունցքներով հարձակվել լրագրողների վրա:

Լրագրողներին փորձել է պաշտպանել տուրգործակալության սեփականատիրոջ ամուսինը: Կադրերում երևում է, որ ծայրահեղականներից մեկը տղամարդուն գետնին է տապալում և ոտքով հարվածում նրա որովայնին: Դրանից հետո նրանք հեռացել են:

Միջադեպի առթիվ Ռուսաստանը Վրաստանի իշխանություններից պահանջել է ապահովել ռուս լրագրողների և ՌԴ քաղաքացիների անվտանգությունը: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular