ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ–ն հայտնաբերել է բանդայի անդամ ՀՀ քաղաքացու, որը 2001-ից միջազգային հետախուզման մեջ էր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում հայտնաբերվել է դեռևս 2001 թվականից միջազգային հետախուզման մեջ գտնվող ՀՀ 56-ամյա քաղաքացին, տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը։

Դեռևս 2000 թվականի դեկտեմբերից մինչև 2001 թվականի հոկտեմբեր ամիսը ՀՀ տարածքում գործել է 9 անձից բաղկացած կայուն զինված խումբ՝ բանդա, որը պարբերաբար հարձակվելով տարադրամի փոխանակման կետերի, բենզալցակայանների և խանութների վրա, սպանության սպառնալիքով, ինչպես նաև սպանություն կատարելով՝ տարբեր չափի գումարներ է հափշտակել ու դիմել փախուստի:

Իրավապահ մարմինների կողմից ձեռնարկված գործողությունների արդյունքում բանդան վնասազերծվել է, իսկ նույն քրեական գործով կայացված դատարանի կայացրած դատավճռով 5 անձ դատապարտվել է ազատազրկման, 4-ը՝ դիմել են փախուստի, նրանցից մեկը հայտնաբերվել է 2009 թվականին, իսկ երեքի մասով գործը կասեցվել է՝ հայտարարվել է միջազգային հետախուզում: 

Օրեր առաջ, ՀՀ ԱԱԾ աշխատակիցներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ վերոնշյալ 3 անձանցից 1-ը` նախկինում մի քանի անգամ դատապարտված Տ.Խ-ն օգտագործելով այլ` հոգեկան խնդիրներ ունեցող անձի կենսորոշիչ տվյալները, կեղծել է անձնագրի լուսանկարը, հետագայում կեղծված փաստաթղթի հիման վրա ստացել ուկրաինական անձնագիր, որով ազատ ելումուտ է արել Հայաստանի Հանրապետության տարածք: 

2019 թվականի հունիսի 21-ին ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում միջազգային հետախուզման մեջ գտնվող՝ վերը նշված բանդայի անդամը հայտնաբերվել և բերման է ենթարկվել ԱԱԾ վարչական շենք:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համար­վում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատա­վարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular