ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ամուսնուս գժի դեղ են տվել, որ հանգստացնեն. Սարի թաղի դեպքով կալանավորվածի կին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Սարի թաղում հուլիսի 19-ին ոստիկանության եւ բնակիչների միջեւ տեղի ունեցած բախումների դեպքով կալանավորված Էդուարդ Զեյթունցյանի կինը կրկին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին, որ հանդիպեն եւ տեսնեն` ամուսինը ինչ առողջական խնդիրներով է գտնվում անազատության մեջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում այսօր` սեպտեմբերի 5-ին, ասաց Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը:

Նա պնդել է, որ ամուսնուն անօրինական են պահում անազատության մեջ: Նրա խոսքով` Էդուարդ Զեյթունցյանը հուլիսի 19-ին աշխատանքից վերադառնալիս նկատել է, որ Սարի թաղի մի հատվածում թաղի տղաները հավաքվել են ու վիճում են ոստիկանների հետ: Այդ ժամանակ նա մոտեցել է տղաներին՝ հասկանալու` ինչն է խնդիրը, որի ժամանակ էլ ոստիկանների հետ տեղի է ունեցել բախում: Դեպքից մի քանի օր հետո իրենց տուն են այցելել ոստիկաններ, ամուսնուն տարել են բաժին, ապա ձերբակալել: Ավելի ուշ իրեն հայտնի է դարձել, որ ամուսինը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար:

Լալա Բերնեցյանը ունի մեկ անչափահաս դուստր, որն առաջին դասարանում է սովորում: Որդին էլ մահացել է անցած տարի: Ընտանիքը ծանր սոցիալական պայմաններում է ապրում: Ընտանիքի միակ կերակրողն ամուսինն էր: Լալա Բերնեցյանը պնդում է, որ ամուսինը մի շարք առողջական խնդիրներ ունի, վիճակն ավելի է վատթարացել:

«Առողջական լուրջ խնդիրներ ունի` թե սրտի, թե ճնշման հետ կապված, երկու օր առաջ կանչել են, որ ճնշումը չափեն, բռնել են գժի դեղ են տվել: Իր մոտ է հիմա էդ դեղը, Ճնշման դեղի փոխարեն գժի դեղ են տվել, որ քնի: Ամուսնուս հետ խոսել եմ, ինձ ասել է`գժի դեղ են տվել, անունն էլ ասեց, ասեցի` չխմես, կպահես, որ փաստաբանին ցույց տաս: Ամուսնուս վերագրել են այնպիսի ցուցմունքներ: Տասը տարվա հոդվածը դրեցին վրան ուղարկեցին դատարան: Իմ ընտանիքի միակ հոգսը հոգացողն ամուսինս էր, ում տարան փակեցին չգիտեմ`ինչի հիմար: Ես հիմա շատ ծանր վիճակում եմ: Դիմել էի Մարդու իրավունքների պաշտպանին, նորություն չկար, հենց հիմա նորից գնում եմ ՄԻՊ գրասենյակ, ասեմ` ամուսինս առողջական խնդիրներ ունի, ինչը նշանակում է, որ նրան խոշտանգում են, քանի որ բժիշկ է պահանջում, չեն ներկայացնում»:

Լալա Բերնեցյանն ասել է` սեպտեմբերի 9-ին դատն է նշանակված, սակայն մինչեւ հիմա թույլ չեն տվել պաշտպանին տեսակցել ամուսնու հետ: Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն է դիմել, որ իրեն ներգրավվեն որպես Էդուարդ Զեյթունցյանի պաշտպան:

«Դատավորը նոր է վարույթ ընդունել գործը, ես սեպտեմբերի 2-ին դիմել եմ, որ ինձ ներգրավվի պաշտպան, տրամադրի համապատասխան գրություն, որ կարողանամ տեսակցել Զեյթունցյանի հետ, բայց դատական նիստը նշանակված է սեպտեմբերի 9-ին, մինչեւ որ Էդուարդ Զեյթունցյանը իր համաձայնությունը չհայտնի, դատավորը կարող է ինձ այդ գրությունը չտրամադրել, այնպես որ այդ առումով խնդիր չկա»,-մեզ հետ զրուցում նշել է Լիպարիտ Սիմոնյանը: Քանի որ նա դեռեւս չի տեսակցել պաշտպանյալի հետ, չկարողացավ ասել` ինչ առողջական խնդիրներ ունի նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular