ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀՀԿ-ական համայնքապետը 15 տարի խաբել ու թալանել է, բայց պատժող չկա». Անիի բնակիչները ճանապարհ են փակել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առավոտից Գյումրի-Երևան ճանապարհի Մարալիկի հատվածում ցուցարարները փակել են ճանապարհը։ Նրանք պահանջում են Անիի ՀՀԿ-ական համայնքապետ Արտակ Գևորգյանի հրաժարականը:Երթևեկությունը կաթվածահար է եղել, վիճաբանություն է սկսվել մեքենաներով երթևեկողների ու ճանապարհ փակած քաղաքացինների միջև, սակայն վերջիններս վճռական են տրամադրված, չեն պատրաստվում բացել ճանապարհը՝ մինչև արձագանք չստանան: 

Մարալիկցիների խոսքով՝ տևական ժամանակ է, ինչ իրենք բողոքում են, սակայն կառավարությունն անտեսում է իրենց պահանջները։ Նրանք պնդում են՝ կան ապօրինություններ, և ՀՀԿ-ական համայնքապետը 15 տարի խաբել ու թալանել է, բայց պատժող չկա։ Մարալիկցիներն այս հարցը բարձրացրել են նաև Նիկոլ Փաշինյանի՝ Մարալիկ կատարած այցի ժամանակ: Վարչապետն էլ առաջարկել էր ստորագրություններ հավաքել ու հարցը լուծել: Ստորագրությունները հավաքել են, ուղարկել են կառավարություն ու դեռ տեղեկություն չունեն, թե ինչ ընթացք է այն ստանալու: 

ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում Անիի համայնքապետի տեղակալ Մարտիրոս Դարբինյանն ասաց, որ բնակիչների համար ճանապարհ փակելը սովորական երևույթ է դարձել․ «Երբ ուզում են՝ փակում են, երբ ուզում են՝ բացում են։ Պարոն Գևորգյանը չի պատրաստվում և չի էլ տալու հրաժարական։ Մենք մեր աշխատանքը բոլոր համայնքների հետ շարունակում ենք»,- նշեց նա։

Նրա կարծիքով՝ բողոքի ակցիայի մասնակիցներն ուղղորդվում են ինչ-որ մեկի կողմից․ «Եթե չուղղորդվեն, ո՞վ է իրենց ղեկավարում, ես նրանց ճանաչում եմ, նրանց մեջ ղեկավար էլ չկա։ Պարոն Գևորգյանը ցուցարարներին չի հանդիպել, որովհետև անիմաստ է։ Այնքան ենք հանդիպել, բայց իրենց պահանջը մեկն է՝ հրաժարական են պահանջում ու վերջ, բայց ինչի՞ համար են պահանջում։ Պետական վերահսկողական ծառայությունը եկել է համայնքապետարան, ստուգումներն ընթացքի մեջ են, երբ դրանք կվերջանան՝ նոր կպարզվի՝ խախտումներ կան, թե՝ ոչ»,- ասաց համայնքապետի տեղակալը՝ նշելով՝ համոզված է, որ խախտումներ չեն հայտնաբերվելու։ 

Նշենք, որ գրեթե 1 տարի է, ինչ բնակիչները պահանջում են Արտակ Գևորգյանի հրաժարականը, սակայն նախորդ տարվա վերջին համայնքապետը հայտարարել էր, որ չի պատրաստվում հրաժարական տալ․ «Ժողովուրդ ջան, ես մինչև վերջ ձեր կողքին եմ, ցավներդ տանեմ: Համայնքապետարանից մենակ իմ դիակը կարան հանեն, ես դուրս եկողը չեմ, այ էն մյուս կողմում կանգնածները աթոռի հոտ են առել, դրա համար էլ իմ դեմ են դուրս եկել»,- ասել էր Շիրակի մարզի Անիի համայնքապետ Արտակ Գևորգյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular