ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարդարացնի՞ Հաագայի դատարանը Ռոբերտ Քոչարյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Armlur-ը գրում է․

Հայտնի փաստ է, որ հասարակական հետաքրքրությունը կոնկրետ հարցի նկատմամբ առաջին հերթին պայմանավորված է լրատվամիջոցների արձագանքով:

Այդ հանգամանքը լիովին փաստվեց ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարանի վճիռի վերաբերյալ բրիտանացի հայտնի լրագրող Նեյլ Քլարքի հրապարակման դեպքում, որով հայտնի դարձավ, որ Հարավսլավիայի նախկին նախագահ, ՀԱԱԳԱ-ի դատարանի առաջ ժամանակին կանգնած Սլոբոդան Միլոշեւիչը փաստորեն արդարացվել է:

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի գործն էլ է ցայսօր գտնվում ՀԱԱԳԱ-ում, եւ դատարանի կողմից դեռեւս որոշում չկա: Պարզվում է, որ 2016թ. մարտին 1991թ. ի վեր Հարավսլավիայում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար պատասխանատու անձանց մեղադրող միջազգային տրիբունալը վճիռ էր կայացրել բոսնիացի սերբ Ռադովան Քարաջիչի գործով:

Հետազոտող Էնդի Վիլկոքսոնը մանրամասնորեն ուսումնասիրելով 2590 էջանոց դատավիճռը` պնդում է, որ տրիբունալի եզրակացությունը անմեղ է ճանաչել Միլոշեւիչին, որին ՀԱԱԳԱ-յի մեկ այլ գործով ներկայացվել էր 1992-95թթ. Բոսնիական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների մեղադրանք: Քարաջիչին մեղադրելով պատերազմական հանցագործությունների եւ Սրեբրենիցայի ցեղասպանության համար` դատարանի վճռում ակնհայտորեն ընդգծվում է, որ Բոսնիական պատերազմի ժամանակ Սլոբոդան Միլոշեւիչը մահմեդականներին եւ խորվաթներին կոտորելու «միացյալ քրեական նախաձեռնությանը» մասնակից չի եղել:

Մարտի 24-ի որոշմամբ տրիբունալի նախագահությունը շեշտում էր, որ բավարար ապացույցներ չկան առ այն, որ Միլոշեւիչը համաձայն է եղել բոսնիական սերբերի պահանջած տարածքից մահմեդականների կամ խորվաթների հավիտենական վերացման ծրագրին: Ավելին` դատարանը գտել է, որ 1992 թվականից Միլոշեւիչի եւ Քարաջիչի հարաբերությունները հստակորեն վատացել են, իսկ արդեն 1994թ.-ից նրանք որեւէ համատեղ ձեռնարկում չեն իրականացրել: Նույնսիկ 1992թ. մարտից սկսած` օտարերկրյա միջնորդների հետ հանդիպումներում Միլոշեւիչը բոսնիական սերբերի առաջնորդ Քարաջիչին քանիցս մեղադրել է մարդկության դեմ գործած հանցանքների եւ էթնիկ զտումների համար: Դատավորները շեշտել են, որ Միլոշեւիչն ու Քարաջիչը միատեսակ տրամադրվածություն են ունեցել Հարավսլավիայի պահպանման հարցում, սակայն ժամանակի ընթացքում նրանց մոտեցումները միմյանցից հեռացել են:

ՀԱԱԳԱ-ի վճռով արձանագրված է, որ Բոսնիա-Հերցոգովինայի անկախությանը դեմ լինելով հանդերձ` Միլոշեւիչը հարցականի տակ էր դնում իրադարձությունների կանխման քայլերի ապօրինի բնույթը` նկատի առնելով «անօրինական քայլին անօրինական պատասխան տալու» անընդունելի գործելակերպը: Մասնավոր զրույցներում Միլոշեւիչը նույնիսկ ծայրահեղ կեցվածք է որդեգրած եղել բոսնիական սերբերի առաջնորդների քաղաքականության նկատմամբ` պահանջելով պատերազմի հրատապ դադարեցումը: Դատարանի վճռով պարզ է դառնում նաեւ, որ Հարավսլավիայի նախագահը ժամանակին զարմանում էր, թե Բոսնիայի սերբերը, կազմելով երկրի բնակչության լոկ 1/3 մասը, ինչպես էին կարող ստանալ տարածքների 50 տոկոսը: Այդ պատճառով էլ Միլոշեւիչը կարեւորում էր բացառապես հարցի քաղաքական լուծման անհրաժեշտությունը:

Այլեւս ակնհայտ է, որ ժամանակին միջազգային հանրության կողմից Միլոշեւիչին փակցված «բալկանների մսագործ» պիտակը լոկ նպատակ է հետապնդել արդարացնել 1999թ. ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Սերբիայում: Փաստ է, որ Միլոշեւիչին ներկայացված ռազմական հանցագործությունների մեղադրանքները, այդ թվում եւ Ցեղասպանության համար պատասխանատվության մեղադրանքը, շաղկապված էին Բոսնիական պատերազմի հետ: 5 տարի շարունակ պաշտպանելով իր եւ Սերբիայի անմեղությունը` Մելոշեւիչը մահացավ բանտում, ի դեպ, բավականին կասկածելի հանգամանքներում: Տարօրինակ պայմաններում նրա ստացած սրտի կաթվածը «պատահականորեն» հանգեցրեց նրան, որ ՀԱԱԳԱ-ի դատարանը մեղադրական վճիռ այդպես էլ չկայացրեց: Բառի իսկական իմաստով այս աշխարհաքաղաքական բացահայտումը, սակայն, չվերածվեց համաշխարհային մամուլի ուշադրության առարկայի:

Ըստ ամենայնի, միջազգային ԶԼՄ-ների նման քար լռությունը պայմանավորված է սենսացիոն բացահայտման իրական բնույթով, որով արդեն փաստարկվում է Սերբիայի ռմբակոծության մութ շրջանակը: Շեշտելի է նաեւ ՀԱԱԳԱ-ի դատարանի բացասական դերակատարությունն այս հարցում: Ըստ էության, պետական-քաղաքական գործչին ՀԱԱԳԱ հասցնելը գերազանցապես կապված է քաղաքական իրավիճակից ու նպատակահարմարությունից եւ շատ քիչ աղերսներ ունի մարդկային արդարության վերականգնման հետ: Այս վերջին հանգամանքից զերծ չմնաց նաեւ Հայաստանը:

Շատերը կհիշեն, որ 2008թ. Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների մի փաթեթ էր պատրաստել եւ ուղարկել ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարան: Հետաքրքիր էր դատարանից եկած ծանուցումը, ըստ որի` փաթեթը ուսումնասիրման փուլում էր գտնվում եւ դրա վերաբերյալ հավելյալ որոշում պիտի կայացվեր, թեեւ Հայաստանը Հռոմի ստատուսը ցայսօր չի ստորագրել եւ ըստ այդմ` ՀԱԱԳԱ-ի դատարանի վճիռները ՀՀ կառավարությունը պարտավոր չէ կատարել: Մինչեւ օրս Քոչարյանի գործով նորություն չկա: Անհայտ է՝ արդյո՞ք ՀԱԱԳԱ-ի դատարանը այն վարույթ է ընդունելու եւ քննելու:

Պարզ է մեկ բան. Քոչարյանի գործին ՀԱԱԳԱ-ում ընթացք կտրվի միայն քաղաքական նպատակահարմարության պարագայում, երբ, ասենք, Քոչարյանը իր գործողություններով հակադրության մեջ մտնի արտաքին ուժային կենտրոնների ծրագրերի ու շահերի հետ: Քանի դեռ Քոչարյանի պասիվությունը կամ էլ նույնիսկ ակտիվությունը չեն սպառնա այլոց շահերին, նրա վերաբերյալ ՀԱԱԳԱ-ում վճիռ չի կայացվի:

Ռազմական եւ աշխարհաքաղաքական շահերը հաճախ արհամարհած ունեն համամարդկային արժեքները, ինչպես որ հակառակ տեսանկյունից, իհարկե, հստակ դրսեւորվեց Մելոշեւիչի գործով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular