ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բժշկի վրա «հարձակվողը» ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրն էր

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Nyut.am-ը գրում է․

Սեպտեմբերի 2-ին լրատվամիջոցներն անդրադարձել էին էլիտար հարսանիքի ժամանակ տեղի ունեցած մի տարօրինակ միջադեպի:

Մասնավորապես, Առավոտ-ը գրել էր․ «Անցած կիրակի «Ֆլորենցիա» ռեստորանում ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքը ուղեկցվել է մի միջադեպով, որը ապշեցրել է դրան ականատես տասնյակ հյուրերի։ Հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի դուստրը, նկատելով հայտնի միկրովիրաբույժ, Երևանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանին, որոշել է, որ հարսանեկան սրահը ամենահարմար վայրն է, որտեղ կարելի է ի ցույց դնել իր ամենակարողությունը ։

Ինքնամոռաց բղավելով՝ նա անզուսպ ցասում ու վրդովմունք է արտահայտել բժշկի հանդեպ՝ նրա մի հարցազրույցում հնչած տեսակետների և գնահատականների կապակցությամբ։ Տիկնոջ ամբարտավան ու մարտական կեցվածքից, բարկացայտ ու հախուռն մտքերից ներկաները եզրակացրել են, որ նրան անհավասարակշիռ վիճակի է հասցրել Արտավազդ Սահակյանի քննադատական խոսքը երկրում առկա արատավոր երևույթների՝ մասնավորապես, կոռուպցիայի, թալանի, մենաշնորհների ու հովանավորչության վերաբերյալ։

Տիկինն սկսել է հրապարակավ կշտամբել բժշկին, փաստորեն չգիտակցելով, որ այդ կերպ ինքը պաշտպանում է կոռումպացվածներին, թալանչիներին, հարստահարողներին ու նրանց հովանավորներին, որոնց դեմ պայքարը, ի դեպ, առաջնահերթություն է համարում ՀՀ կառավարությունը։ Հարսանեկան արարողությունը քաղպարապմունքի վերածած տիկնոջ ինքնությունը հարսանիքին ներկա գտնված մեր զրուցակիցը չբացահայտեց՝ պատճառաբանելով, որ նման վարքը հավելյալ խայտառակություն է առանց այն էլ ինքն իրեն հետևողականորեն վարկաբեկող քաղաքական «էլիտայի» համար, և ամենևին իմաստ չի տեսնում յուղ լցնել կրակին։ Որոշ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով զանգահարեցինք Արտավազդ Սահակյանին, որը, սակայն, հրաժարվեց խոսել այդ միջադեպի մասին, ասելով, որ ինքը զբաղված է շատ ավելի կարևոր գործերով»։

Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքին ներկա գտնված և միջադեպի վկա երկու անձ այսօր առավոտյան մեզ հաղորդեցին, որ Արտավազդ Սահակյանի վրա «հարձակվողը» Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աղջիկն էր` Արմինե Հարությունյանը, ով մասնագիտությամբ գինեկոլոգ է, աշխատում է սկեսրայրին` Գագիկ Բեգլարյանին պատկանող «Բեգլարյան բժշկական կենտրոնում», որպես բաժանմունքի վարիչ:

Նրանց կարծիքով` հայտնի բժիշկ, բոլորի կողմից սիրված միկրովիրաբույժ Արտավազդ Սահակյանի հարցազրույցից ՍԴ նախագահի աղջկան «դուր չի եկել» հատկապես այն հատվածը, որտեղ բժիշկն ասում է, որ պաշտոնները բաժանվում են խնամի, սանիկ, քավոր ու նրանց երեխաներ սկզբունքով: Անգամ իրենց զավակներին մեկից ավելի պաշտոններ են բաժանում:

Իրականում Արմինե Հարությունյանը բացի հիվանդանոցում բաժնի վարիչ լինելուց, «ձեռի հետ» նաև թիվ 8 պոլիկլինիկայի տնօրենն է:

Մեր տվյալներով իշխանություններին «պաշտպանելու» հարցում Պապից ավելի կաթոլիկ Արմինե Հարությունյանի կշտամբանքներին Արտավազդ Սահակյանը միայն պատասխանել է. «Ոչ մեկից իմ մտքերն արտահայտելիս ես թույլտվություն չեմ հարցնում»:
Ի դեպ, նշենք, որ այդ հարսանիքին ներկա էր նաև ՍԴ նախագահը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular