ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորանը պատրաստվում է փակել Ֆեյսբուքի իր էջը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՍԴ դատավորի պաշտոնում ընտրված Վահե Գրիգորյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով շնորհակալություն է հայտնել Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ ստացած շնորհավորանքների ու բարեմաղթանքների համար ու նաեւ նշել է, որ ՍԴ դատավորի պաշտոնը դեռ չի ստանձնել, ինչը կանի հունիսի 20-ին նախատեսված երդման արարողությունից հետո: Գրիգորյանը նաև նշել է, որ պատրաստվում է փակել իր ֆեյսբուքյան էջը:

«Սիրելի ընկերներ,

շնորհակալ եմ ձեր շնորհավորանքների եւ մաղթանքների համար Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընտրվելուս կապակցությամբ:

Ես դեռ չեմ ստանձնել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը, քանի որ իմ վարույթում եւ միջազգային ատյաններում գտնվող տասնյակ գործերով եւ վարույթներով վստահորդներիս ներկայացուցչության լիազորություններս 18.06.2019 թ.-ի դրությամբ դադարեցված համարելու մասին պաշտոնական տեղեկացումներն ուղարկելու համար ժամկետ էր անհրաժեշտ:

Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնը ստանձնում է համապատասխան երդմամբ, որի արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ 20.06.2019 թ.-ի օրվա 2-րդ կեսին, Ազգային ժողովի նիստում, որին նախորդելու է իմ երդման հակիրճ ուղերձը:

Երդմամբ անմիջապես ստանձնելու եմ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնը եւ ձեռնամուխ եմ լինելու սահմանադրական լիազորությունների/պարտականությունների կատարմանը, եւ այդ պահից իմ շփումը հանրության հետ լինելու է պաշտոնական կարգավիճակում՝ սրանով պայմանավորված բոլոր սահմանափակումներով:

Մինչ այդ եւ առժամանակ կպահպանեմ իմ այս էջը, սակայն հրապարակային շփման համար բարձր դատարանի դատավորի արտահայտվելու ազատության շրջանակներում այլ ընդունելի միջոցի վրա կանգ առնելիս կփակեմ կամ կսահմանափակեմ այս էջը՝ նախօրոք տեղեկացնելով դրա մասին»,- գրել է նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular