ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Էմմին իր նոր խայտառակ տեսահոլովակով անցավ Սուպեր Սաքոյին ու Թաթուլին

ՎԻԴԵՈ

LA-ից Երևան տանող ճամփան, հարազատ է ինձ համար այնքան Ընկերներ, ծանոթ ու բարեկամ, From LA թռանք To Yerevan …Չէ, հարգելիներս, սա ամբողջ կյանքը արտասահմանում ապրած սփյուռքահայի աղավաղված նախադասություն չէ, սա Էմմիի նոր երգի առաջին տողերն են: Դատելով երգչուհու վերջերս լույս տեսած տեսահոլովակից ու երգից՝ ընդամենը 3 տարին լիովին բավարար է նորմալ հայերենը մոռանալու և օտար բառերով, ասել է թե՝ կրեաԾիվ տեքստով երգ երգելու համար: Ասել, որ երգն ու տեսահոլովակը միանգամից մի քանի տարով հետընթաց էր Էմիի համար, կնշանակի ոչինչ չասել: Ոճային առումով Էմմին ևս ոչնչով չուրախացրեց: Էմմիի լռությունից հետո ակնկալվող միակ բանը երգչուհուն նոր ամպլուայի մեջ տեսնելն էր, սակայն մենք տեսանք մի Էմմի, որին գիտեինք դեռևս «Հայեր» խմբից: Կերպարային առումով այսքան անհաջող Էմմին դեռ երբեք չէր եղել. բազմազան ու անհաջող կեղծամները, պատռված ջինսերը, մեկը զամշից, մյուսը լաքից երփներանգ կոշիկներն ուղղակի անտանելի են: Երգը լսելով, այնպիսի տպավորություն ստացա, կարծես ոչ թե Երևանը, այլ Լոս Անջելեսն է համայն հայության մայրաքաղաքը, դրա համար էլ ՛՛ընկերները, ծանոթներն ու բարեկամները՛՛ միայն ամառն են գալիս Երևան հանգստանալու:

collage

Մի հարցնող լիներ՝ ինչ ես մտածել դու Էմմի ջան, երբ որոշել ես երկրիդ զինանշանը, դրոշն ու ազգիդ սիմվոլ Արարատը օգտագործել քո ցածրորակ, անհեթեթ ու կոնկրետ ինձ համար հումորային այս հոլովակում: Դու գոնե հասկանու՞մ ես, որ քո երգած երգի թեմատիկան ու կադրերն իրար հետ ոչ մի կապ չունեն: Խոսում ես այն մասին, որ Լոսից ՛՛Երևան տանող ճամփան հարազատ է քեզ համար այնքան՛՛, բայց չգիտես ինչու, չես ասում, որ Երևանից Լոս տանող ճամփան էլ միակ մուրազդ էր, որը վերջապես իրականացրեցիր: Տեսահոլովակ ես նկարել, որտեղ կիքսերի մասին անգամ չեմ ուզում խոսել, այլապես էջս չի հերիքի: Բայց ամենասարսափելի կիքսը՝ սխալ նկարված Արարատ լեռը…

14080859_295067037532562_186239684_n

Գոնե կադրը հանեիք ու փրկեիք ձեզ այս խայտառակությունից, չնայաց ոնց պիտի հանեիք կադրը, եթե չեք էլ նկատել/կամ չգիտեք էլ/ , որ ձեր նկարի մեջ Սիսն ու Մասիսը տեղերով փոխված են: Դե իհարկե, ի՞նչ մի մանրուք է՝ հիմա կասես դու ու քեզ կպաշտպանեն մի քանի սուտի երկրպագուներ:

Ասեմ՝ մանրուք չէ, լավ էլ մեծ, խոշոր սխալ է, աններելի սխալ… որովհետև սրանով ևս ապացուցեցիր, որ անգամ 3 տարին Լոսում ապրելու համար լրիվ բավարար է մոռանալ և՛ նորմալ հայերեն խոսքը, և՛ ճաշակով հագնվելը, և՛ թե ինչ տեսք ունի ազգիդ փառապանծ սիմվորը: Դոշիդ խփել ես Հայաստանի զինանշանը, կոշիկիդ սմբակին էլ LA /Լոս Անջելես/ իբր ի՞նչ… ուզում ես ասել հայրենասե՞ր ես, հայրենապա՞շտ ես ու թեև Լոսում ես ապրում, մեկա Հայաստանն ես սիրու՞մ…

ՈՒ առհասարակ, չեն զգու՞մ մեր էստրադայի ներկայացուցիչները, որ արդեն համը հանում են երկրի պետական սիմվոլները ամեն անտեղի առիթով կլիպի ՛՛ռեկվիզիտ՛՛ սարքելու հարցում: Վերջիվերջո՝ չկա՞ մի օրենք, որը կսահմանափակի երկրի սիմվոլները օգտագործելու իրավունքը:

Եզրափակելով միտքս ասեմ՝ Սուպեր Սաքոյի ոճի մեջ նկարված այս տեսահոլավակն ու անհեթեթ բառակույտով երգը էսթետիկ առումով իսկական հիմարություն են:

Այս հոլովակը մեկ անգամ ևս ապացուցեց, որ Հայաստանից հեռացած և դրսում ապրող մեր աստղերը միայն հետընթաց են ապրում, զրկվում են իրենց երբեմնի հաստատած բարձր նշաձողից, դառնում են անդեմ ու կորցնում են իրենց ինդիվիդուալ բեմական կերպարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular