ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր փաստական տվյալներ են ձեռք բերվել Սիլվա Համբարձումյանի կողմից հանքավայրեր ձեռք բերելու հարցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ վերաքննիչ դատարանում  մեղադրող կողմ դատախազ Պետրոս Պետրոսյանը անդրադարձավ  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առաջադրված խոշոր չափով կաշառք վերցնելու մեղադրանքին, որում ներկայացրեց մի քանի ուշագրավ տվյալներ: Դատախազը նշեց, որ Երևանի առաջին ատյանի դատարանը իր տրամադրության տակ է ունեցել բավարար փաստեր, հետևություններ և ապացույցներ, մասնավորապես`  որպես վկաներ հարցաքննված Սիլվա Համբարձումյանի, Լևոն Ալթունյանի և Անահիտ Իսրայելյանի ցուցմունքները, Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանյանի և Սամվել Մայրապետյանի առերես հարցաքննության արձանագրությունները, ինչպես նաև առգրավված և զննված «Լեկալ Դեվելոփերս» և «Պրինսթոն գրուփ» ընկերությունների բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ստացված գրությունը, Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող մեկ այլ գործի զննության արձանագրությունը:

 Ներկայացնելով հրապարակման համար թույլատրելի փաստական տվյալների բովանդակությունը՝ Պետրոսյանն ասաց, որ դրանք վերաբերում են Սիլվա Համբարձումյանի կողմից հանքավայրեր ձեռք բերելու հարցում հովանավորչություն ստանալու նպատակով Վարդան Օսկանյանի միջոցով նախագահ Ռոբերտ Քոչարյանին դիմելուն ու նրա համաձայնությունը ստանալուն, ինչպես նաև մինչև 2008 թվականի մայիս ամիսը Մայրապետյանի միջոցով շուրջ 3 միլիոն ԱՄՆ դոլար Ռոբերտ Քոչարյանին փոխանցելուն:

«Այդ տեղեկությունները ներառված են Սիլվա Համբարձումյանի՝ որպես ապացույց հանդիսացող ցուցմունքներում, որոնք, ըստ էության, հաստատված են նաև Վարդան Օսկանյանի Համբարձումյանի հաղորդած տվյալները չժխտող ցուցմունքներով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով առգրավված ու զննված` քիչ առաջ իմ կողմից հրապարակված արձանագրություններով ու այլ ֆինանսական փաստաթղթերով», - նշեց  Պետրոսյանը:

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, 2008-ին ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Սեյրան Օհանյանի, ՀՀ ՊՆ նախարարի տեղակալ, Երևանի կայազորի պետ Յուրի Խաչատուրովի, Հայաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գևորգյանի վերաբերյալ՝ Գլխավոր դատախազության, ինչպես նաև տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ Վահե Գրիգորյանի և տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանի բողոքների վերաբերյալ նիստը: Մայիսի 18-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը որոշեց Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխարինել Արցախի ներկա և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ: Այնուհետև դատավոր Գրիգորյանը կասեցրեց քրեական գործի վարույթն ու այն ուղարկեց Սահմանադրական դատարան: ՀՀ գլխավոր դատախազությունը մայիսի 23-ին բողոքարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի կայացրած երկու որոշումները:

Համաձայն Datalex տեղեկատվական համակարգում հրապարակված մեղադրական եզրակացության՝ Ռոբերտ Քոչարյանը 1998թ․ ապրիլի 9-ից մինչեւ 2008 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ Նախագահի պաշտոնը, տապալել է ՀՀ սահմանադրական կարգը, ինչպես նաեւ իր պաշտոնեական դիրքն օգտագործելով «Թի Էս Էս Սի Արմենիա» ՍՊ ընկերության միակ մասնակից եւ տնօրեն Սիլվա Համբարձումյանի օգտին գործողություններ կատարելուն նպաստելու, 2008 թվականի փետրվարին եւ մայիսին Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ նրանից ստացել է առանձնապես խոշոր չափերով՝ 927․000․000 ՀՀ դրամին համարժեք 3․000․000 ԱՄՆ դոլար կաշառք։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular