ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բջջային խաղերի օգնությամբ կարելի է ախտորոշել աուտիզմը

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Սենսորային էկրաններով սարքերի վրա խաղերի օգնությամբ կարելի է երեխաների մոտ ախտորոշել աուտիկ սպեկտրի խանգարումները: Այս մասին հայտնել են University of Strathclyde համալսարանի գիտնականները՝ Ջոնաթան Դելաֆիլդ Բաթթի ղեկավարությամբ, որը մասնագիտանում է երեխաների զարգացման հարցերով:

Harimata սթարթափի հետ (զարգացման խանգարումների վաղ ախտորոշման համար բջջային հավելվածների մշակումով զբաղվող ընկերություն) համատեղ անցկացված հետաքրքիր հետազոտության շրջանակում 3-6 տարեկան 37 երեխաների տվել են պլանշետային համակարգիչներ՝ սենսորային էկրաններով ու շարժման ներկառուցված հաղորդիչներով, որոնք գրանցում էին, թե ինչպես են երեխաների ձեռքերը շարժվում խաղի ընթացքում:

Ստացված տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ այն պատանի մասնակիցները, որոնց մոտ աուտիզմ էր ախտորոշված, ավելի մեծ ամպլիդուտով էին շարժում ձեռքերը ու ավելի շատ ուժ էին կիրառում ու ընդհանոր առմամբ ավելի արագ ու ինտենսիվ էին շարժում մատները, քան նրանք, ում մոտ աուտիկ հատկանիշներ չեն նկատվում: Աուտիկ երեխաների խաղի ընդհանուր պատկերը զգալիորեն տարբերվում էր առողջ երեխաների խաղից:

Ստացված տվյալների հիման վրա գիտնականները մշակում են հատուկ հավելված, որը կդառնա երեխաների համար արագ, էժան ու հետաքրքիր թեստ, որի օգնությամբ հնարավոր կլինի պարզել աուտիկ սպեկտրի խանգարումը: Բժիշկ Դելաֆիլդ Բաթթը նկատել է, որ այդ հավելվածը կարող է մեծ առաջընթաց ապահովել աուտիզմի ախտորոշման հարցում, քանի որ սթրեսային չէ երեխաների համար ու չի պահանջում կլինիկա այցելել: Գիտնականները շեշտել են, որ աուտիզմի վաղ ախտորոշումը շատ կարեւոր է,քանի որ որքան շուտ այն ախտորոշվի, այդքան հեշտ կլինի կոմպենսացնել:

Հետազոտողները հայտնել են, որ աշխատանքը դեռ ավարտված չէ, դեռ պետք է ստուգել արդյոք որեւէ սահմանափակում կա այդ նոր մոտեցման կիրառման հարցում: Սակայն այդ հետազոտությունն անկասկած կարելի է անվանել առաջին քայլը դեպի խանգարման որակյալ ախտորոշում:

Նյութի աղբյուրը` NEWS.am Medicine

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular