ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ոստիկանությունը հայտնաբերել է կեղծ 5000 դրամանոցներ իրացնողների. հարուցվել է քրեական գոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են կեղծ 5000-անոցներ իրացնողների:

Այս մասին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Արաբկիրի բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ, տեղեկություններ էին ստացել, որ Երևանի բնակիչ 42-ամյա և Արմավիրի մարզի Երասխահուն գյուղում ապրող 34-ամյա տղամարդիկ կեղծ փողեր են պատրաստում և իրացնում։ Նրանք վերցվեցին ոստիկանների օպերատիվ տեսադաշտ։ Տեղեկությունների իսկությունը պարզելու միջոցառումներին միացան ոստիկանության օպերատիվ ծառայությունների աշխատակիցներ, կազմակերպվեցին դարանակալումներ և օպերատիվ նկարահանումներ։ Քրեական հետախույզները քողարկված հետևեցին նրանց շարժին։

Տեսանկարահանումից հստակ երեևում է, որ միրգ գնող տղամարդը վաճառողին տալիս է ակնհայտ կեղծ 5000-անոց, ինչից հետո վաճառողը սկսում է հետապնդել նրան, բայց ոչ շատ երկար։ Դարանակալած ոստիկանները տղամարդուն բռնում են ու կեղծ թղթադրամ իրացնելու կասկածանքով բերման ենթարկում ոստիկանության Կենտրոնական բաժին։

Բերման ենթարկվածի խուզարկությամբ հայտնաբերվեց 5000 դրամ անվանական արժեքով 9 հատ կեղծ թղթադրամ, որոնք առգրավվեցին ու փաթեթավորվեցին։ Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ նա հայտնաբերված կեղծ փողը անվանական արժեքից մի քանի անգամ էժան գնել է Երասխահուն գյուղի 35-ամյա մի բնակչից։ Տեղեկությունը փոխանցվեց ոստիկանության Արմավիրի բաժին։ Արդյունքում ոստիկանների օպերատիվ տեսադաշտում հայտնված մյուս անձն էլ հայտնաբերվեց ու բերման ենթարկվեց։

Հարուցվեց քրեական գործ, որի շրջանակներում խուզարկություններ կատարվեցին նրանց բնակարաններում։ Հայտնաբերվեցին տպելու սարքավորումներ և հատուկ թղթեր, որոնք նույնպես առգրավվեցին։

Բերման ենթարկված անձինք ձերբակալվել են։ Նշանակվել են փորձաքննություններ։  Հանգամանքները քննությամբ պարզվում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular