ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հասարակություն «Օդնոկլասսնիկիով» ծանոթացած աղջկա հետ սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով..

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ 21-ամյա երիտասարդը մեղավոր է ճանաչվել շորթման մեջ և դատապարտվել 400 հազար դրամ տուգանքի։

Դատարանի վճռով՝ տուգանքի վճարումը տարաժամկետվել է 10 ամսով, ամբաստանյալին պարտավորեցվել է յուրաքանչյուր ամիս վճարել 40.000 դրամ՝ որպես տուգանք:
Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնել անփոփոխ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Ըստ մեղադրանքի՝ գտնվելով Ռուսաստանի Դաշնությունում՝ արտագնա աշխատանքների, «Օդնոկլասսնիկի» սոցիալական կայքով, գործով տուժողի նախաձեռնությամբ ծանոթացել և մտերիմ հարաբերություններ է հաստատել նրա հետ: Ապա վերադարձել է ՌԴ-ից, մի քանի օր անց տուժողի հրավերով հյուրընկալվել է նրան, նրանք փոխադարձ համաձայնությամբ ունեցել են սեռական հարաբերություն: Հաճախակի հանդիպել են, փոխադարձ համաձայնությամբ ունեցել սեռական հարաբերություն: Չկարողանալով սեփական միջոցների հաշվին վճարել պարտք գումարը՝ որոշել է այդ գումարը շորթել տուժողից: Իրականացնելով իր հանցավոր մտադրությունը՝ շարունակաբար, տուժողի մասին արատավորող տեղեկություններ՝ իր հետ ունեցած սեռական հարաբերության հանգամանքը հրապարակելու սպառնալիքով, նրանից պահանջել և ստացել՝ շորթել է զգալի չափերով՝ 190.000 դրամ ընդհանուր արժողությամբ 5 կտոր ոսկյա զարդեր, որոնք վաճառելով՝ վճարել է ունեցած պարտքը:

Ըստ դատական ակտի՝ մինչ դատաքննությունը սկսելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով՝ հայտարարելով, որ առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները: Դատարանը որոշում է կայացրել արագացված կարգով դատաքննություն անցկացնելու մասին:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք է դիտարկել այն, որ կատարածի համար զղջացել է, տվել է խոստովանական ցուցմունքներ, նախկինում դատված չէ, բնութագրվել է դրական, հատուցել է հանցագործությամբ պատճառված վնասը: Տուժողը հայտնել է, որ ամբաստանյալի նկատմամբ բողոք կամ պահանջ չունի, քանի որ նա հատուցել է իրեն պատճառված վնասը: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանք չի արձանագրել։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular