ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից էր «Կինոյի տաճարը», որը նվիրված էր հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

Փառատոնին ներկայացվել էր Փարաջանովի «Նռան գույնի» ֆիլմից դուրս մնացած թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով։ Նույն ցուցադրությունը  Հայաստանի Ազգային կինոկենտրոնը կազմակերպելու է  Հայաստանում։

Մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց, որ ցուցադրությունը լինելու է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ փառատոնի օրերին, մասնավորապես հուլիսի 8-12-ը «Այրարատ» կինոթատրոնում։ Ցուցադրությունը լինելու է  ամեն օր, անվճար։

Բացի «Նռան գույնի» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիայից, ցուցադրվելու է երեք վերականգնված ֆիլմ՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», ինչպես և Ռոտերդամի փառատոնի շրջանակում։

Նշենք, որ վերը նշված երեք ֆիլմերը թվայանցվել են 2018 թվականին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, լեհական FIXAFILM ընկերության և ծրագրի պրոդյուսեր Դենիել Բըրդի համատեղ ծրագրի շրջանակում։  Շ. Միրզախանյանի ներկայացմամբ, այդ ծրագրի առաջին փուլը նվիրված է  Սերգեյ Փարաջանովին։ Առաջինը վերականգնվել է 1969 թվականի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը։ Այն  վերականգնումից հետո մեկ տարվա ընթացքում ցուցադրվել է միջազգային կինոփառատոներում, տարբեր արվեստի կենտրոններում, մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այս տարվա համար նույնպես կան հրավերներ։

Ծրագրի երկրորդ փուլը եղել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը։ 103 տուփ ժապավեն է, այսօր արդեն թվայնացել է 27 տուփը,  37 տուփ ուղարկվել է Լեհաստան թվայնացման։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ «Նռան գույնը» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիան, երեք ֆիլմերն առաջիկայում ներկայացվելու են նաև Իտալիայի երկու փառատոներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Նիդեռլանդներում։

Ֆիլմերի թվայնացման համար Ազգային կինոկենտրոնին դիմել է հենց Դենիել Բըրդը, քանի որ, Շ. Միրզախանյանի խոսքով, շատ են սիրում Փարաջանովի արվեստը, հավանում է Բեկնազարյանի ֆիլմերը։ Նա հայտնեց, որ «Նռան գույնը» ֆիլմի վերականգնվող կադրերով վավերագրական ֆիլմ են անելու «Անհայտ Փարաջանով» վերնագրով, որն արդեն ընթացքի մեջ է։

«Այս ամբողջ վերականգնողական աշխատանքների համար Ազգային կինոկենտրոնը պետական բյուջեից որևէ գումար չի ծախսել, բոլորն արվել են դրսի հիմնադրամների հաշին։ Բավական թանկ հաճույք է, իսկ մեր պետությունը չունի նման գումար, բայց պետք է վերականգնենք, կարևոր ժառանագություն է, պետք է  պահպանենք ու տարածենք»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը։

Նա հավաստիացրեց, որ վերականգնումը բարձր որակով է արվում։

«Զուգահեռ բանակցում ենք, որ Հայաստանում կարողանանք ներդնել սկանավորման լաբորատորիա, որ աշխատանքների մի մասն այստեղ արվի։ Ժապավենը նախ սկանավորվում է, թվայնացվում ու նոր սկսվում է վերականգնումը։ Մենք ժապավենն ենք ուղարկում, բայց մտավախություն է լինում, որ հանկարծ ճանապարհին չփչանա։ Եթե մենք ունենանք լաբորատորիա, կարող ենք այստեղ թվայնացնել ու  այդ տարբերակն ուղարկել»,- նշեց նա։

Շ. Միրզախանյանի խոսքով, լեհական ընկերությունը պատրաստ է երկու ամսով անվճար սովորեցնել մեր մասնագետներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular