ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դանակահարություն՝ մորը հայհոյելու համար

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

1in.am-ը գրում է.

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մարինե Մելքոնյանի նախագահությամբ ավարտվել է Արաքսյա Սուքիասյանի գործի դատական քննությունը:

1974 թվականին ծնված Արաքսյան մեղադրվում էր տուժողի առողջությանը խուլիգանական դրդումներով ծանր վնաս հասցնելու համար, ինչ հետևանքով տուժողը մահացել է՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

7 տարի առաջ՝ 2009 թվականի օգոստոսի 3-ին, Արաքսյան նույն դատարանի կողմից դատապարտվել էր նույն հոդվածի ավելի մեղմ՝ առանց մահվան ելքի մասով՝ տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար: ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով նա դատապարտվել էր 3 տարի ազատազրկման:
2012 թվականի հունվարի 20-ին, պատիժը լրիվ կրելով, Արաքսյան ազատություն էր դուրս եկել:

Իսկ 4 տարի անց՝ 2016 թվականի հունվարի 15-ին նա փաստորեն նորից հայտնվել էր անազատության մեջ՝ նույն արարքի ավելի ծանր մասով մեղադրվելով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունվարի 8-ին, ժամը 23-ն անց 40-ի սահմաններում Արաքսյան գտնվել է ծանոթի՝ Աշոտ Օվոյանի տանը՝ Պարույր Սևակի փողոցում գտնվող բնակարանում:

Կենցաղային հարցերի շուրջ Արաքսյան, ըստ դատական ակտի, վիճաբանել է տանտիրոջ հետ: Նա պահանջել է, որ Աշոտը տանից վռնդի իրենց ծանոթ Յակով Գրիգորևին: Ըստ Արաքսյայի՝ հայհոյանք է եղել իր մայրիկի հասցեին…

Վեճի ընթացքում Արաքսյան զայրացել է, խոհանոցից վերցրել է խոհանոցային դանակը, վերադարձել է հյուրասենյակ, հարձակվել ու ծեծի է ենթարկել, ապա դանակով դիտավորությամբ բազմաթիվ հարվածներ է հասցրել Աշոտ Օվոյանին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կրծքավանդակի շրջանում չթափանցող վնասվածք, ձախ ակնակապիճային շրջանի փափուկ հյուսվածքների, ձախ այտային, կրծքավանդակի ձախ կեսի առաջակողմնային, ձախ ազդրի վերին երրորդի, աջ քունքամկանի հետին եզրի արյունազեղումների, կրծքավանդակի աջ կեսի կողմնային քերծվածքների, գլխի ճակատագագաթային շրջանի ճանկռվածքների, ձախ այտային շրջանում կտրած վերքի, կրծքավանդակի աջ վերին կեսի հետին և աջ բազկի վերին երրորդի կողմնային մակերեսների շրջաններում ծակած-կտրած չթափանցող վերքերի ձևով:

Այս ձևով վարվելով տանտիրոջ հետ՝ Արաքսյան թողել-հեռացել է:
Աշոտ Օվոյանը կրծքավանդակի շրջանում ծակած-կտրած չթափանցող վնասվածքների հետևանքով արյան առատ կորուստ է ունեցել, ինչը, ըստ դատական ակտի, պատճառ է դարձել նրա մահվան:

Աշոտ Օվոյանի դին այդ բնակարանի հյուրասենյակում հայտնաբերել է նրա ընկեր Վլադիմիրը՝ դեպքից երեք օր անց՝ 2016 թվականի հունվարի 11-ի առավոտյան, ժամը 10-ն անց 15-ի սահմաններում:

Ընդհանուր իրավասության դատարանում Արաքսյա Սուքիասյանն իրեն լիովին մեղավոր է ճանաչել, նրա միջնորդությամբ գործը քննվել է արագացված ընթացակարգով:
Դատարանը Արաքսյա Սուքիասյանի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է համարել նրա կողմից հանցագործությունների կատարման ռեցիդիվը:
Տուժողի իրավահաջորդը ներկայացրել էր 2 միլիոն դրամի քաղհայցի պահանջ՝ 1 միլիոն դրամը՝ որպես հուղարկավորության ծախսեր, 1 միլիոն դրամը՝ որպես այլ ծախսեր՝ կապված «ավանդական սովորույթների հետ»:

Դատարանը Արաքսյա Սուքիասյանին մեղավոր է ճանաչել մեղսագրված արարքի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով:

Արաքսյա Սուքիասյանը դատապարտվել է 6 տարի 6 ամիս ազատազրկման:
Տուժողի իրավահաջորդի քաղհայցը բավարարվել է միայն հուղարկավորության ծախսերի՝ 1 միլիոն դրամի չափով: Մնացած մասով քաղհայցը թողնվել է առանց քննության:
Դատավճիռը չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular