ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավազակային հարձակման, բռնաբարության համար դատապարտված ոստիկանը փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 

Ավազակային հարձակում գործելու, երիտասարդ կնոջն առեւանգելու ու  բռնաբարելու համար երկարատեւ ազատազրկման դատապարտված նախկին ոստիկան Էդգար Վարագյանն իր խցակցի հետ միասին փորձել է փախուստի դիմել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից:
 
է.Վարագյանը պահվել է  ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 6-րդ մասնաշենքի թիվ 005 խցում, որտեղ նրա հետ միասին պատիժը կրել է նաեւ ավազակության համար դատապարտված Փայլակ Մարտիրոսյանը: Նախնական քննության տվյալներով` նրանք համաձայնության են եկել փախուստի դիմելու հարցում եւ մասնաշենքի 2-րդ հարկում գտնվող խցի պատն սկսել քանդել: Մասնավորապես` նրանք քերել են բետոնը, քարն առանձնացրել ու պատի վրա անցք բացել, որտեղով փորձել են դիմել փախուստի, բայց բռնվել:
 
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ` էդգար Վարագյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3-րդ կետերով, իսկ Փ.Մարտիրոսյանին` ՀՀ քրեական օրենսգրքի 34-355-րդ հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ է.Վարագյանը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2018 թվականի մայիսի 3-ի դատավճռով մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 183-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 131-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ կետերով, 139-րդ հոդվածի 1-ին մասով և 138-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և դատապարտվել  ազատազրկման՝ 15 տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման։

Ըստ դատավճռի` 2013 թվականի սեպտեմբերի 22-ին` ժամը 03-ից 05-ն ընկած ժամանակահատվածում Վարագյանը կոտրելով Երևանի Նորքի 13-րդ փողոցում գտնվող քաղ. Ք Բաղումյանի առանձնատան պատուհանի ապակին՝ ապօրինի մուտք է գործել ներս, իր մոտ գտնվող՝ որպես զենք օգտագործվող խաղալիք ատրճանակով ու դանակով կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել է  Բաղումյանի և վերջինիս անչափահաս դստեր վրա և վերջիններիս հնարավոր դիմադրությունը կանխելու նպատակով իր մոտ գտնվող լուսարձակի բալոնից պատիճավոր պղպեղի լուծամզվածքի ազդող նյութը փչել նրանց դեմքերին, ինչի հետևանքով նրանց աչքերը սկսել են մրմռալ։ Այնուհետև, Էդգար Վարագյանը ձեռնաշղթայով կապել է Ք.Բաղումյանի, իսկ կպչուն ժապավենով` նրա դստեր ձեռքերըը ու պահանջել ոսկյա զարդեր, կանխիկ գումար: Առանձնատնից հափշտակելով առանձնապես խոշոր չափի գույք` ոսկյա զարդեր ու այլ թանկարժեք իրեր` նա երիտասարդ կնոջն ու նրա դստերը  հարկադրաբար տեղավորել է վերջիններիս պատկանող «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում, և դրանով բացահայտ առևանգել նրանց՝ տեղափոխելով Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի ամայի դաշտային տարածք։ Այստեղ արդեն Է.Վարագյանը, բեռնախցիկից դուրս բերելով Բաղումյանին, իր մոտ գտնվող դանակի ու ատրճանակի սպառնալիքով նրա նկատմամբ կատարել է սեքսուալ բնույթի բռնի գործողություն, ապա` բռնաբարել, որից հետո բեռնախցիկից դուրս է հանել նաև անչափահաս աղջկան և նրան մոր հետ թողնելով դաշտում, իսկ ինքը  ավտոմեքենայով հեռացել։Ամբաստանյալը չի ընդունել մեղադրանքը ու տարբեր դատական ատյաններ բողոքներ է ներկայացրել:
 
Փայլակ Մարտիրոսյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով՝ առանց գույքի բռնագրավման։
 
Ըստ դատավճռի` նա «ուրիշի գույքի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2017թ.-ի նոյեմբերի 28-ին՝ ժամը 18։15-ի սահմաններում, մտնելով Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 7/5 հասցեում գործող «Վարկս Էյ Էմ» ՈՒՎԿ ՓԲ ընկերության մասնաճյուղ, հարձակում է գործել նշված մասնաճյուղի 5-րդ դըրամարկղի աշխատակցուհի վրա և զենքի գործադրմամբ վերջինիս կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հափշտակել  զգալի չափի` 292.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և դիմել փախուստի։
 
Փ.Մարտիրոսյանն ընդունել է առաջադրված մեղադրանքը ու դատաքննությունը դատարանում տեղի է ունեցել արագացված կարգով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular