ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բալիկի սպասող հայտնիները

ՖՈՏՈ

2019-ը հայտնի ընտանիքներից շատերին բալիկ կպարգեւի: Ոմանք առաջին անգամ կզգան ծնող դառնալու բերկրանքը, որոշ ընտանիքներում էլ կծնվի երկրորդ կամ երրորդ երեխան: BRAVO.am-ը նախորդ անգամ պատմել է, որ այսօր գեղեցիկ կարգավիճակում են Սիլվա Հակոբյանը, Լուսինե Թովմասյանը, Նորա Գրիգորյանը: Նրանց շարքերը համալրելու են եկել Մերի Մակարյանը, Լիդիա Գրիգորյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը եւ Սաթեն Վարդանյանը:): 

Մերի Մակարյան

 


Ամուսնությունից հետո Միացյալ Նահանգներում բնակություն հաստատած Մերի Մակարյանը հղիության վերջին շրջանում է: Նրա բալիկը լույս աշխարհ կգա օգոստոսին: Հղիության լուրը դերասանուհին հայտնել է նոր ֆոտոշարքի միջոցով, որում երեւում է կլորացած փորիկը:

 



Լիդիա Գրիգորյան

 


Դերասան-ամուսիններ Լիդիա Գրիգորյանի եւ Գագիկ Մկրտչյանի ընտանիքում կծնվի երկրորդ երեխան: Դերասանուհու խոսքով՝ սիրում է հղիության ընթացքը: «Ինձ՝ որպես կին, երջանիկ եմ զգում»,-ասել է նա: Փոքրիկ Էդուարդին ամիսներ անց կմիանա եղբայրը:

Հռիփսիմե Խուրշուդյան

 


Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանն ամիսներ անց երկրորդ անգամ մայր կդառնա: Հղիության սկզբնական շրջանում գտնվող մազրիկը դեռ չգիտի բալիկի սեռը:

Սաթեն Վարդանյան

 


«Կարմիր բլուր» սերիալի դերասանուհի Սաթեն Վարդանյանը հղիության 7-րդ ամսում է: «Իմ բալիկն ամեն հետազոտության ժամանակ չի թողնում բժիշկներին նայել սեռը, չգիտենք՝ աղջիկ է, թե տղա: Անհամբերությամբ սպասում եմ դոպլեր հետազոտությանը»,-BRAVO.am-ի հետ զրույցում ասել է նա: Սաթենի խոսքով՝ հղիությունը շատ լավ է անցնում, օրը հետաքրքիր դարձնելու համար նույնիսկ նկարչության է հաճախում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular