ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԼՀԿ-ն առաջարկում է ՔԿՀ-ների ծառայողների լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել նրանց աշխատավարձը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է քրեակատարողական հիմնարկների ծառայողների աշխատավարձը լիազորությունների կասեցման ժամանակում պահպանել:  ԱԺ պետաիրավական հանձնաժողովում երկարատև քննարկումներից հետո պատգամավոր Տարոն Սիմոնյանը որոշեց Քրեակատարողական ծառայության մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկումը հետաձգել մինչև երկու ամսով:

«Օրենսդրական նախաձեռնության կարիքն առաջացել է այն ժամանակ, երբ մեզ դիմել են բավականին մեծ թվով քրեակատարողական ծառայողներ, բարձրացրել են այն հարցը, որ ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը չի պահպանվում: Մինչդեռ նման կարգավորումը տարածվում է իրավապահ համակարգի մի շարք ծառայողների` դատավորների, դատախազների, քննիչների համար: Եվ ՔԿՀ-ների աշխատողներն իրենց ևս համարում են իրավապահ համակարգի անբաժան մասն ու ցանկություն ունեն, որ նման կարգավորում տարածվի նաև իրենց նկատմամբ: Առաջարկում ենք օրենքի համապատասխան մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` քրեակատարողական ծառայողի լիազորությունների կասեցման ժամանակահատվածում նրանց աշխատավարձը պահպանվում է»,-ներկայացրեց Տարոն Սիմոնյանը:

Գործող օրենսդրությամբ քրեակատարողական ծառայողի լիազորությունների` քրեական հետապնդում իրականացվելու հիմքով ծառայության կասեցման դեպքում նրանց աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած մասը վճարվում է անմեղության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնելու կամ արդարացման դատավճիռ կայացնելու դեպքում:

ՀՀ արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը նշեց, որ գաղափարն առաջադիմական է և ուղղված է անձանց համար աշխատանքային իրավունքի ոլորտում լրացուցիչ իրավական երաշխիքների սահմանմանը: «Խնդիրը մոտեցումը, այն գաղափարական ուղղվածությունն է, որը մենք դնում ենք մեր առջև` նախատեսելու մեկ կոնկրետ կատեգորիայի անձանց համար նման սահմանափակումներ, թե նախատեսելու համար այդ սահմանափակումները որոշակի կարգավիճակում գտնվող բոլոր անձանց համար»,-նշեց նա:

Խաչիկյանը հիմնավորեց, թե ինչու է այսօր պայմանավորված քննիչների, դատախազների և դատավորների մասով այդպիսի կարգավորումների նախատեսումը: Նա նկատեց, որ դրանք յուրահատուկ դեր ունեն: «Այդ երեք կատեգորիաներն ուղղակիորեն նախատեսված են սահմանադրությամբ:Սահմանադրական կարգավորում ունեցող ուղղակիորեն մատնանշված սուբյեկտներ են և իրականացնում են իշխանության իրենց թևի գործառույթները, պետք է դրվի համարժեք տարբերակում նրանց և այլ ծառայողների միջև: Հետևաբար` այս անձանց  և այլ ծառայություն իրականացնողն անձանց դիտարկել նույն կարգավիճակում, համարում ենք խնդրահարույց»,-ասաց  նա ու նկատեց, որ ՔԿՀ ծառայողները հանրային ծառայողներ են, որոնց կարգավիճակն ուղղակիորեն նախատեսված չէ սահմանադրությամբ:

Նա նաև շեշտեց, որ ՔԿՀ ծառայողները զինվորական ծառայողներին հավասարեցված անձինք են: «Նախագծի կյանքի կոչման պարագայում կարող ենք բախվել այն իրողությանը, որ միևնույն կարգավիճակ ունեցող անձանց համար օրենսդրական ակտերով մատնանշված կլինեն իրենց կարգավիճակի միասնականության գաղափարից չբխող անհարկի տարբերակումներ, որը նպատակահարմար չէ»,-ասաց նա:

Երկարատև քննարկումներից հետո Խաչիկյանն ասաց, որ նախագիծն այդ տեսքով ընդունելը համարում են անընդունելի և վերահաստատում են ցանկացած ձևաչափով համագործակցելու հանձնառությունը: Նա նշեց, որ այն առաջարկը, որ երբ ծառայությունը կասեցվում է հանրային ծառայողի կամքից չկախված հանգամանքներում և կրում է անբարենպաստ հետևանքներ, պետք է օրենսդրական լուծում ստանա, շեշտեց` պատրաստ են արդյունավետ համագործակցության:

Սիմոնյանը հետաձգեց հարցի քննարկումը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular