ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Հայաստան-ԵՄ՝ անշուք հրաժեշտ». Արմեն Աշոտյան

 

 

 

 

 

«ՀԱՅԱՍՏԱՆ-ԵՄ՝ ԱՆՇՈՒՔ ՀՐԱԺԵՇՏ

Այսօր Բրյուսելում կայացավ Հայաստանի և Եվրամիության միջև Գործընկերության խորհրդի երկրորդ նիստը, որը վերջինն էր այս Եվրոպական Հանձնաժողովի պաշտոնավարման օրոք: Խորհրդի նիստի արդյունքում հրապարակված համատեղ մամուլի հայտարարությունից պարզ է դառնում, որ.

1. Արդեն մեկ տարի ուժի մեջ մտած Հայաստան-ԵՄ համաձայնագիրը դեռ չի թևակոխել կատարման փուլ, և այդ մասին իմ ահազանգերն ու քննադատությունը ավելի քան տեղին են:

2. Փաշինյանի վերջին Բրյուսելյան այցից հետո իշխանությունները մատի քարոզչական փաթաթան սարքեցին Յունկերի միտքը, թե «տեխնիկական պայմաններն արդեն բավարարված են» և Հայաստանն արդեն պատրաստ է Վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին, մատուցելով դա որպես վարչապետի այցի կարևորագույն ձեռքբերում: Սակայն այսօր ընդունված փաստաթղթում ընդամենն ընդգծվում է, որ կողմերը «պատեհ ժամանակին դիտարկելու են Մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը՝ պայմանով, որ լավ կառավարվող և անվտանգ շարժունակության պայմաններն ապահովվեն»: Այսինքն այս հարցով ևս իշխանափոխությունից հետո որևէ շոշափելի աջաընթաց իրականում չկա, և իմ հոռետեսությունն, ավաղ, հաստատվեց:

3. Արցախյան հակամարտության կարգավորման վերաբերյալ տեղ գտած գնահատականները մաքսիմալ անատամ էին և ոչինչ չասող: Զարմանալի է, որ Սիրիական խնդրին վերաբերող անդրադարձը մոտ երեք անգամ ավելին է իր ծավալով, քան Արցախին վերաբերող հատվածը:

4. ԵՄ-ից ակնկալվող աջակցության ծավալը 2017-2020 թթ համար կավելանա ընդամենը 25 մլն եվրոյով: Ի հեճուկս Նիկոլ Փաշինյանի առաջին Բրյուսելյան այցի ընթացքում արտահայտված մուննաթի և կշտամբանքի, ԵՄ-ն կրկին փաստում է, որ ֆինանսավորում է ռեֆորմներ, այլ ոչ թե հեղափոխություններ:

5. ԵՄ-ն կրկին շեշտեց, որ դատական բարեփոխումների ուղղությամբ գործադրվող ջանքերը պետք է իրականացվեն Հայաստանի սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան։

Ամփոփելով, ապագայի համար ուզում եմ կարևորել երեք հանգամանք՝

ա. Եվրոպական Միության հաջորդ ղեկավարության հետ, որի մանդատը կգործարկվի սույն թվականի նոյեմբերից, մի շարք պատճառներով ավելի դժվար է լինելու աշխատել, և մեր իշխանությունները պետք է շատ մեծ լրացուցիչ ջանքեր գործադրեն այս ուղղությամբ:

բ. Արևելյան գործընկերության ապագայի հանդեպ ԵՄ-ն դեռևս չունի վերջնական ձևավորված պատկերացումներ, և Հայաստանը մի կողմից պետք է այս ուղղությամբ ցուցաբերի նախաձեռնողականություն, մյուս կողմից՝ առավելագույն շեշտադորւմներ անի հենց Հայաստան-ԵՄ երկկողմ շրջանակով պայմանավորված օրակարգի վրա:

գ. 2020 թվականին ավարտվում է Հայաստան-ԵՄ Գործընկերության գերակայությունների մասին գործող համաձայնագիրը, և արդեն ժամանակն է, որպեսզի Հայաստանը սկսի իր համար նախանշել ԵՄ-ի հետ հարաբերությունների հաջորդ շրջափուլի հիմնական ուղենիշները:

Կունենա՞ այս իշխանությունը բավարար գիտելիք, կամք և փորձառություն այս ամենն անելու համար»:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular