ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռիտա Սարգսյանի մասնակցությունը ծնունդին՝ պաշտոնանկության հի՞մք. «News.am»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանի հրամանով այսօր՝ հունիսի 13–ին, աշխատանքից ազատվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Նիկողայոս Եղիազարյանը և տեղափոխվել է  ոստիկանության կադրերի ռեզերվ։

NEWS.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել նրա պաշտոնանկության հնարավոր պատճառների վերաբերյալ։

Նշենք, որ Նիկողայոս Եղիազարյանը ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի արդեն նախկին դատավոր Մանուշակ Պետրոսյանի ամուսինն է։

Մանուշակ Պետրոսյանը Վերաքննիչում աշխատում է 2000թ-ից։ Նա միակ կին դատավորն է, որ մասնակցել է Արցախյան ազատամարտին, այդ տարիներին էլ ծանոթացել է ապագա ամուսնու հետ, որը նույնպես ազատամարտիկ էր։

Օրերս 65–րդ տարեդարձի և կնոջ՝ թոշակի անցնելու կապակցությամբ ամուսինը խնջույք է կազմակերպել, որին հրավիրել է նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի տիկնոջը՝ Ռիտա Սարգսյանին։

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ հենց այս պատճառով էլ ոստիկանապետն օրեր անց աշխատանքից ազատել է  Նիկողայոս Եղիազարյանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular