Կաթոլիկների հերթական խայտառակությունը. Անգլիացի եպիսկոպոսը հրապարակավ հայտարարել է, որ գեյ է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱնգլիկան եկեղեցու եպիսկոպոսը (Լինքոնլնշիր կոմսության Գրանթեմ քաղաքից) դարձել է Բրիտանիայում նման բարձր աստիճան ունեցող առաջին հոգեւորականը, որը հրապարակավ հայտարարել է, որ գեյ է եւ ունի մշտական զուգընկեր, հաղորդում է BBC-ն:
Նիկոլաս Չեմբերլենը, որը եպիսկոպոսի աստիճան է ստացել 2015 թվականին, ասել է, որ բոլոր նրանք, որոնք օրհնել են իր ձեռնադրումը, տեղյակ են եղել իր նույնասեռական լինելու մասին:
Բրիտանիայի անգլիկան եկեղեցին վերջին տարիներին մեղմել է նույնասեռ ամուսնությունների նկատմամբ իր քաղաքականությունը եւ հանել նույնասեռականներին եպիսկոպոս կարգելու արգելքը: Սակայն ուժի մեջ է մնում կանոնը, որի համաձայն եպիսկոպոսները (ոչ շարքային հոգեւորականները, քանի որ անգլիկանների, ինչպես նաեւ ուղղափառների մոտ բացակայում է կուսակրոնությունը) կարող են եպիսկոպոս կարգվել պայմանով, որ կպահպանեն չամուսնանալու ուխտը:
Չեմբերլենը պնդում է, որ ինքը չի խախտել եկեղեցական սկզբունքները, քանի որ պաշտոնապես ամուսնացած չէ:
Անգլիկան եկեղեցու ղեկավար, արքեպիսկոպոս Ջասթին Ուելբի Քենթերբերցին հաստատել է, որ տեղյակ է եղել Չեմբերլենի սեռական կողմնորոշման մասին եւ դրանում խնդիր չի տեսել: