ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցնցող մանրամասներ՝ «Մարտունիկի» կենցաղից

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Սխալված չենք լինի, եթե պնդենք, որ բոլոր ժամանակներում երկրների հասարակություններին մշտապես հետաքրքրել է այն հարցը, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր հայտ են ներկայացնում հասարակության ու պետության մեջ զբաղեցնել ղեկավար պաշտոններ, դառնալ պետական բարձրաստիճան դեմքեր: Համաձայնե՛ք, որ ասածս հատկապես բնութագրական է մեր երկրի հասարակությանը, որին աշխարհի ամենահետաքրքրասեր հասարակությունների թվին կարելի է դասել. մերոնք սիրում են բամբասել:

Սակայն այն, ինչի մասին հիմա կփորձենք խոսել, ամենևին էլ կապ չունի բամբասանքի հետ, այլ՝ ավելի շուտ մեր դաժան իրականության, որից ոչ մի տեղ չես փախչի: Պարզվում է՝ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, Գյուղատնտեսության և բնապահպանության հանձնաժողովի նախագահ, ապագայում քաղաքապետ դառնալու բուռն ցանկությամբ տարված Մարտուն Գրիգորյանը (ժողովրդի շրջանում ավելի շատ հայտնի է «Մարտունիկ» մականվամբ) ոչ միայն բնակվում է անբնական շքեղ պալատներում, այլև, ի զարմանս ժամանակակից գիտության ռահվիրաների, կարողացել է հայտնաբերել սեփական՝ ավելի քան կես կիլոմետր քառակուսի տարածք ունեցող ապարանքը սովորականից տասն անգամ էժան գներով ջեռուցելու բանաձևը:

Մամուլում տեղեկություններ են տարածվել այն մասին, որ, որքան էլ անհասկանալի հնչի, սույն պաշտոնյան այս տարվա հունվար ամսին սպառել է ընդամենը 59 000 դրամի գազ, իսկ դեկտեմբերին՝ ավելի քիչ՝ 51 000-ի:

Իհարկե, մենք հեռու ենք այն մտքից, որ մեր՝ հասարակ մահկանացուներիս կողքին կարող է ապրել մեկը՝ ի դեմ Գրիգորյանի, ով ի վիճակի է շրջանցել ֆիզիկայի հիմնական օրենքները՝ հորինելով մի այնպիսի տաքացուցիչ, որը, փաստացի, «կոպեկներով» կարողանում է պալատներ ջեռուցել, փոխարենը՝ տեղյակ լինելով մեր իրականությանը՝ հանդգնում ենք ենթադրել, որ նման ցնցող արդյունքների հասնելու համար մեր հերոսը դիմել է զարտուղի ճանապարհների՝ գյումրեցի հասարակ բնակիչներին դարձնելով սեփական ժլատության զոհ: Դե հիմա ասե՛ք, թե իրականում քանի՞ անապահով ընտանիքի բնակարան կարելի կլիներ ջեռուցել գողացված գազով…

Որքան էլ զավեշտալի հնչի, բայց նույնատիպ շահեկան իրավիճակում են հայտնվել նաև Գրիգորյանի հարազատները ևս. ասում են՝ «Գազպրոմ Արմենիայի» Շիրակի մասնաճյուղի ներտնային ծառայության ղեկավար Ռուստամ Գրիգորյանի հայրական տունը (պատգամավորի հորեղբոր) հունվարին տաքացվել է ընդամենը 9000 դրամով, իսկ դեկտեմբերին՝ 11 000: Ստացվում է ՝ազգովի նստել են Հայաստանի գազային երակին ու հանգիստ խղճով պարարտանում են՝ դույզն-ինչ չվախենալով, որ մի օր կարող են պատասխանատվության ենթարկվել: Ա՛յ այսպիսի քաջարի պատմություն, լավ էր չէ՞: Հետո էլ զարմանում ենք, թե ինչու է Հայաստանն այսքան խղճուկ վիճակում գտնվում, ինչու են գյումրեցի հասարակ քաղաքացիներն ամեն օր պայքարում սեփական գոյությունը ևս մեկ օրով երկարացնելու համար. հուսամ՝ արդեն պարզեցիք…

Դավիթ Բաբանով

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular