ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռոբերտ Քոչարյանը հրաժարվել է Փաշինյանի դեմ ներկայացրած հայցից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ գործով հունիսի 12-ի դատական նիստում Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը բանավոր կերպով հայտարարեց հայցից հրաժարվելու մասին: Հայցի առարկան էր՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Փաշինյանին հրապարակային ներողություն խնդրել հետևյալ արտահայտության համար․ «Ասում է անձեռնմխելի է, ի՞նչ է նշանակում անձեռնմխելի է, այսինքն` կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել և ասել անձեռնմխելի եմ: Այդ որտեղ է այդպես գրված»:

Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ  Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը դատական նիստի ընթացքում հայտարարել է, որ վարչապետ Փաշինյանը այդ հայտարարությունն անելով նկատի չի ունեցել Քոչարյանին, ինչը հայցվոր կողմին բավարարել է:

«Սա նախապես քննարկված հարց էր, ուղղակի սպասում էինք ինչպես կընթանար գործի քննությունը: Ինձ վրա դրված էր որոշելու չափաբաժին, բայց ես գերադասեցի իմ վստահորդի հետ վերջնականապես ճշտել, հետո նոր այդ հայտարարությունն անել»,- ասաց  Ալումյանը:

Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը հայցից հրաժարվելն  անսպասելի  համարեց և միաժամանակ վերահաստատեց իր դիրքորոշումը Փաշինյանի հայտարարության հետ կապված:

«Այդ հայտարարությունները ուղղված չեն եղել նշված անձին: Այդ ժամանակ իմ վստահորդը բացառապես մեկնաբանությունների հետ կապված արտահայտություններ է արել, օրինակներ բերել և միաժամանակ հռետորական հարցեր է բարձրացրել: Այո, միանշանակ նա նկատի չի ունեցել որևէ անձի, այդ թվում` պարոն Քոչարյանին»,- ասաց Գյոզալյանը: 

Դատական նիստի ընթացքում Հայկ Ալումյանը պատասխանող կողմին դիմելով ասել էր, որ եթե պատասխանողի ներկայացուցիչը հայտարարի աներկբա, որ քննարկվող հայտարարությունն անելով Նիկոլ Փաշինյանը նկատի չի ունեցել Ռոբերտ Քոչարյանին, ապա հայցվոր կողմը պատրաստ է հրաժարվել հայցից:

Միևնույն ժամանակ Հայկ Ալումյանը դատարանից ժամանակ էր խնդրել հայցից հրաժարվելու վերաբերյալ դիմումը գրավոր ներկայացնելու համար:

Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել հունիսի 13֊-ին՝ ժամը 14:00-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular