ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հունիսի առաջին տասնօրյակում ՀՀ-ում գրանցվել է հրդեհի 531 դեպք

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Ամառային ժամանակահատվածին բնորոշ խնդիրների վերաբերյալ ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանի մամուլի ասուլիսը տեղի ունեցավ հունիսի 12-ին:

Ինչպես  հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, անդրադառնալով բուսածածկ տարածքներում հրդեհներին բանախոսը նշեց, որ հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել  է հրդեհի 531  դեպք,  որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 82-ով կամ 6,5 անգամ, որի պատճառով նախարարի հրամանով ԱԻՆ փրկարար ուժերն անցել են խստացված ռեժիմով ծառայությւան:

Հ. Խանգելդյանը նշում է, որ  հրդեհների գերակշիռ մասի պատճառը  մարդկային գործոնն է: «Եթե հիմք վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել է բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում,  հասկանալի է, որ  պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում, չնպաստել արհեստական, անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը;

«Մեր քաղաքացիներն  ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի, պատահարների դեպքում, նաև ցանկացած կենցաղային  հարցի շուրջ։ Մեր ծառայությունը հունվարի 1-ից մինչև հունիսի 11-ը ընկած ժամանակահատվածում 8783 դեպք, որից՝ 3852 արտակարգ բնույթի, իսկ 2869 եղել կենցաղային բնույթի: Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ցանկացած ավելորդ կրակի գոյացում, ծխախոտի, տարայի նետում կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Հ. Խանգելդյանը։

Անդրադառնալով օձերի հայտաբերման  և խայթման դեպքերին՝ բանախոսը նշեց, որ Հայաստանում ընթացիկ տարվա առաջին 5 ամիսներին գրանցվել է օձի խայթոցի 32 դեպք, մեկ մարդ մահացել է:

Ըստ Հ. Խանգելդյանի, օձերը խայթում են բացառապես ինքնապաշտպանության նպատակով: Հայաստանի տարածքում բնակվում է օձերի 21 տեսակ, որից միայն 4-ն է  թունավոր (իժի 3 տեսակ եւ գյուրզայի 1 տեսակ):

Լրագրողի այն հարցին թե  ի՞նչ անել, եթե օձն, այնուամենայնիվ, խայթել է, բանախոսը նշեց, որ անհրաժեշտ է սահմանափակել շարժունությունը,  կապել արյան հոսքի սահմանափակման համար եւ բուժօգնության դիմել, քանի որ թունավոր օձի խայթոցի դեպքում հակաթույն է անհրաժեշտ:

Մասնագետը  տեղեկացրեց, որ առավել վտանգավոր է ապրիլից հունիս ժամանակահատվածը, այսինքն՝ օձերի զուգավորման և բազմացման ժամանակը: Այս ամիսներին նրանք չափազանց ագրեսիվ են, իսկ թույնը մեծ խտություն ունի: Օձեր հանդիպելու հավանականությունը մեծանում է լեռնային տեղանք այցելելիս, գյուղատնտեսական ցանքատարածքներում և հանդերում: Իսկ, եթե օձը տուն է մտել, ապա կտրականապես արգելվում է նրա նահանջի ճանապարհները փակել եւ նրան անկյուն քշել: Անհրաժեշտ է երեխաներին հնարավորինս հեռու տանել այդ տարածքից եւ 911 հեռախոսահամարով անմիջապես փրկարարների կանչել:

 

Հովհաննես Խանգելդյանը նշեց, որ  հինգ ամսվա ընթացքում գրանցվել է ջրախեղդմա 5 դեպք:

Նա քաղաքացիներին  խորհուրդ տվեց ցուցաբերել առավել զգոնություն և զգուշավորություն:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular