ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Արցախում իրավիճակ է փոխվել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Արցախի ներսում վերջին շրջանում իրավիճակն այնքան էլ հանդարտ չէ։ Մասնավորապես, վերջին օրերին անընդհատ պաշտոնանկություններ են տեղի ունենում, եւ դրանց պատճառը համարվում են Հայաստանն ու Հայաստանի հետ փոխհարաբերությունները։ Բանն այն է, որ Արցախի նախագահ Բակո Սահակյանը, կարծես թե, հայտնվել է երկու քարի արանքում՝ նախկին եւ ներկա իշխանությունների հետ հարաբերությունների մասով։ Այստեղ ցավալին այն է, որ նախկին իշխանությունները հենց Արցախն են փորձում օգտագործել իրենց վերարտադրության համար, իսկ նոր իշխանություններն էլ իրենց պահանջներն են թելադրում։

Ամեն դեպքում ArmLur.am-ի տեղեկություններով, Բակո Սահակյանը մերձավոր շրջապատում հայտարարել է, թե ինքն ինքնուրույն է եւ իրեն ոչ ոք չի կարող ստիպել որեւէ բան անել։ Եվ չնայած նա ՀՀ երկրորդ եւ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար անձնական երաշխավորություն է ներկայացրել, անգամ պարել Սերժ Սարգսյանի հետ, սակայն նրանց եւս ասել է՝ չխառնվել իր ներքին գործերին, ինքը չեզոք է։ Եվ ահա, այս վերջին օրերի ազատումներով ու նշանակումներով նա փորձում է խճճել իրավիճակը։

Բանն այն է, որ լուրեր կան, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բակո Սահակյանի առջեւ Վիտալի Բալասանյանին աշխատանքից հեռացնելու պայման էր դրել, իսկ ահա Սերժ Սարգսյանն էլ ասել է՝ մի հեռացրու։ Եվ ահա այս օրերի ձգձգումներից հետո շատերը Բակո Սահակյանին մեղադրում էին, որ նա շարժվում է նախկին իշխանությունների, Սերժ Սարգսյանի ասելով։ Սակայն այսօր պարզ դարձավ, որ նա ի վերջո Վիտալի Բալասանյանին ազատել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից եւ, ըստ էության, ստացվում է՝ կատարել է Նիկոլ Փաշինյանի պահանջը։

Սակայն դրա հետ մեկտեղ Բակո Սահակյանն աշխատանքից ազատել է իր խորհրդական Արթուր Աղաբեկյանին, ով նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի մտերիմն է եւ համարվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեւի ներկայացուցիչ, քանի որ Արայիկ Հարությունյանը համարվում է Արցախի նախագահի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի նախընտրելի թեկնածուն։ Այս որոշումով էլ նա, ըստ էության, դեմ է գնացել Նիկոլ Փաշինյանին։ Դրա հետ մեկտեղ մեկ այլ պաշտոնի էլ արդեն նշանակել է Լեւոն Մնացականյանին, ով պաշտպանության նախարարի պաշտոնից ազատվել էր դեռ նախորդ տարի եւ նշանակվել արտակարգ իրավիճակների նախարար։ Հիմա էլ նա տեղափոխվեց Արցախի ոստիկանապետի պաշտոն: Իսկ ոստիկանապետ Իգոր Գրիգորյանն էլ կնշանակվի քննչական ծառայության ղեկավար: Դրա հետ մեկտեղ երեկ նախկին իշխանությունների կողմից շրջանառության մեջ էր դրվել, թե Արցախ ուղարկվող օգնությունն այլեւս չի լինի, թե իբր Հայաստանը հրաժարվել է, բայց դա էլ արագ հերքվեց։ Արցախը կստանա այնքան գումար, որքան նախատեսված է եղել, եւ ոչինչ չի կարող փոխվել երկու երկրների փոխհարաբերություններում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular