Ծեծկռտուք՝ Երևանի կենտրոնում. Բժշկական համալսարանի հնդիկ ուսանողներն իրար են ծեծել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 1-ին Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «գլխուղեղի փակ վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 30-ամյա Պանկաճ Սինգը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ վիրավորը բնակվում է Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի Զեյթունի հանրակացարանում և սովորում է Երևանի պետական բժշկական համալսարանում։ Վնասվածքը նա ստացել է Չարենցի փողոցում։
Ոստիկանները պարզել են նաև, որ օգոստոսի 31-ին, ժամը 19։00-ի սահմաններում Սայաթ Նովայի պողոտայի և Չարենցի փողոցի խաչմերուկում նրա հետ վիճաբանել է Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի Ռոհագ Ջենը, ով էլ ծեծի է ենթարկել Պ. Սինգին՝ մարմնի տարբեր մասերին պատճառելով վնասվածքներ։