ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղամարդը մարտական նռնակ է պայթեցրել Վեդիի քաղաքապետարանում. տուժածներ չկան (լուսանկար)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
 
 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 9-ին, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Վահան Աղգաշյանի գլխավորությամբ, ոստիկանութւան Արարատի մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ Արմեն Գասպարյանի, վարչության պետի օպերգծով տեղակալ Արթուր Զաքարյանի գլխավորությամբ օպերատիվ տվյալներ են ստացել, որ այսօր՝ հունիսի 9-ի գիշերը Արարատի մարզում ժամանակավորապես բնակվող 57-ամյա Պետիկ Ամիրխանովը Վեդու քաղաքապետարանում մարտական նռնակ է պայթեցրել:

Ոստիկանները տաք հետքերով Պ. Ամիրխանովին հայտնաբերել են Վեդի քաղաքից, ով բերման է ենթարկվել ոստիկանության Արարատի բաժին: Վերջինս փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ գիշերը մարտական նռնակը ինքն է նետել Վեդիի քաղաքապետարանում գործող Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության ներսը՝ ապակին կոտրելուց հետո: Բարեբախտաբար, պայթյունի հետևանքով տուժածներ չկան, սակայն ներսի գույքը ամբողջովին վնասվել է:

Նշված շենքում տեղակայված է Արարատի մարզի դատախազության Վեդու նստավայրը, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արարատի տարածքային բաժինը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Վեդիի սպասարկման գրասենյակը, Արտաշատի տարածքային հարկային տեսչության Արարատի տարածքային բաժինը, Վեդու հաշվապահական հաշվառման գրասենյակը, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության 25-րդ բաժինը և մի քանի կառույցներ:

Տեղի ունեցած պայթյունի մասին Արարատի ոստիկանության աշխատակիցներին տեղեկացրել է քաղաքապետարանի պարետը, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց. «Թաղմանը մասնակցելիս եմ եղել ու այսօր ժամը 2-ի կողմերն էր, ինձ տեղեկացրեցին, որ առաջին հարկի ապակին կոտրած է: Եկել եմ շենք, բացել եմ դուռը ու ականատես եմ եղել ավերածության: Զանգահարել եմ ոստիկանություն ու մինչ թացը չորից կզատեինք, տեղեկացանք որ Արարատի մարզի ոստիկանները կասկածյալին բռնել են»: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 
 
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular