Հրազդանում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԿոտայքի մարզի Հրազդան քաղաքում սեպտեմբերի 1–ին վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ։ NEWS.am–ին հայտնի է դարձել, որ Վերին Աղբյուրակ թաղամասում նույն օրը երկու տղամարդու միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ նրանցից մեկը դանակով հարվածներ է հասցրել մյուսին։
Դանակահրվածը 36 տարեկան է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։ Իսկ դանակահարության մեջ կասկածվող անձը, որը 34 տարեկան է, բերման է ենթարկվել։ Հանգամանքները պարզվում են։