ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դժգոհություններ եղել են և կան նաև գործող նախարարներից․ պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

«Դժգոհություններ եղել են և կան նաև գործող նախարարներից, միշտ կան և պետք է լինեն»,- Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը։

Թե ինչ պատճառով է նախարարը հրաժարականի դիմում ներկայացրել Գրիգորյանը դժվարացավ ենթադրել և ասաց, որ այդ հարցերի գլխավոր հասցեատերը Զեյնալյանն է։ Պատգամավորի խոսքով՝ թափանցիկ  աշխատող նախարարը այս անգամ էլ կպատասխանի իրեն ուղղված բոլոր հարցերին։

«Ես իր փոխարեն չեմ կարող պատասխանել, ոչ էլ եղել եմ վարչապետ կամ այլ պաշտոնում, որ կարողանամ ավելի անմիջական տեղեկատվություն տրամադրել։ Գիտեք, որ իշխանության ուժերը տարանջատված են և տվյալ պարագայում ես հավելյալ ինֆորմացիա այս պահին չունեմ»,- ասաց պատգամավորը։

Հարցին, թե արդյո՞ք Ազգային ժողովի կողմից վստահություն կար Զեյնալյանի գործունեության նկատմամբ, Գրիգորյանն ասաց, որ վստահություն եղել  է այն առումով, որ պարոն Զեյնալյանը միշտ փորձել է գործել՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։ Պատգամավորը շեշտեց, որ ինքը նման վստահություն ունեցել է։

«Իր անձի նկատմամբ, այո՛, վստահություն ունեցել եմ, բայց կատարված քայլերի մասով անվերապահ վստահություն Հայաստանում ոչ մի քաղաքական գործչի նկատմամբ չկա։ Բոլորս բոլորիս աշխատանքին նայում ենք քննադատական աչքով, և զուտ մասնագիտական տարաձայնություններ միշտ կարող ենք ունենալ՝ անառողջ կլինի, եթե չունենանք»,-հավելեց Գրիգորյանը։

Անդրադառնալով Զեյնալյանի գործունեության քննադատելի քայլերին՝ պատգամավորը պատասխանեց, որ ինքը չի կարող քայլերի մասով որևէ բան ասել։ Մինչև քննադատելը ինքը պետք է վստահ լինի, որ այդ պաշտոնում լինելու դեպքում, ավելի լավ կաշխատեր։

«Ես երբեք չեմ եղել Արդարադատության նախարար և չեմ կարող ասել, որ երբևէ դժգոհ եմ եղել այս կամ այն քայլից։ Ինչ վերաբերում է նախագծերին, որոնք պարոն Զեյնալյանը զեկուցել է և՛ լիագումար նիստերին, և՛ հանձնաժողովի նիստերի ընթացքում, դուք էլ առիթ եք ունեցել տեսնելու, որ կարող են լինել որոշակի մասնագիտական տարաձայնություններ։ Բնականաբար, չպետք է իջնենք այն պրիմիտիվ մակարդակին, որ մեկս մյուսին չի սիրում կամ չի վստահում։ Վստահությունը կարող է լինել մղումների նկատմամբ։ Այն, որ պարոն Զեյնալյանի մղումներրը եղել են արդար, ես դրան վստահում եմ։ Դա չի ստիպել ինձ քննադատաբար մոտենալ և նախարարի կարծիքից տարբերվող կարծիք ունենալ»,-եզրափակեց պատգամավորը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular