ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում գարնանը տնկված ծառերի 90%-ն աճ է տվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Գարնանային ծառատունկի ընթացքում ՀՀ մայրաքաղաքում տնկվել է 7500 ծառ և թուփ: Տնկիների 90%-ը աճ է տվել։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

«Հանրային տարածքները պետք է ծառայեն բնակիչներին: Քաղաքային իշխանության այս մոտեցումը գործնական կիրառում է ստացել: Նախ ապամոնտաժվեցին Օպերայի և բալետի շենքի հարակից հանրային կանաչ տարածքների վրա կառուցված սրճարանները, այնուհետև Օղակաձև զբոսայգու 5-րդ հատվածում տարիներ շարունակ չգործող, անխնամ սրճարանն ու բետոնապատ տարածքները և մետաղական կառուցվածքները:

«Մենք արդեն հինգերորդ հանրային տարածքն ենք ազատագրում: Հեռացվում են բետոնապատ բոլոր հատվածները, որից անմիջապես հետո իրականացվում են բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ», – նշում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը:

Այս տարի աշնանը մայրաքաղաքում կիրականացվի կանաչապատման ևս երկու խոշոր ծրագիր: Սարալանջում և Սիլիկյան թաղամասում կհիմնվի անտառային գոտի: Սարալանջի շուրջ 10 հա տարածքը կոռոգվի կաթիլային եղանակով։ Մի քանի տարի անց կունենանք այս պատկերը. «Երկու հատվածներում իրականացրել ենք գեոդեզիական հանույթ, ճշգրտումներ են արվել կադաստրի կոմիտեի հետ: Ունենք հստակ չափաբաժինները և առաջիկա օրերին արդեն նախագծի մրցույթ կունենանք, որից հետո կմեկնարկեն ոռոգման համակարգի անցկացման և նախապատրաստական աշխատանքները»,- ասում է Խաչիկ Հակոբյանը:

2019-ին Երևանում ընդհանուր առմամբ 7.5 կմ ոռոգման նոր ցանց կանցկացվի: Մինչ այդ, սակայն, այսօր մայրաքաղաքում ոռոգմանն առնչվող լուրջ խնդիրներ կան:

«Սևանից ջրբացթողումը դեռ «Ջրառ» ընկերությունը չի իրականացնում, և մենք ունենք ցածր ճնշում: Հիմնական հատվածներում փորձում ենք բացը լրացնել շարժական մեքենաների միջոցով, սակայն սա լուրջ խնդիր է: Մենք դիմել ենք նաև Ջրային կոմիտե, որպեսզի օր առաջ անհրաժեշտ ջրի ծավալն ապահովվի, որովհետև, բացի բուսաշերտը վնասելուց, մենք նաև հրդեհային իրավիճակ ենք ստեղծում մայրաքաղաքում, որն անցանկալի է»,- ընդգծում է Երևանի քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետը:

Ոռոգումն այսօր մայրաքաղաքում իրականացվում է 8 խորքային հորերով և 16 պոմպակայաններով: Քաղաքի ոռոգման համակարգը հնացած է և մաշված. «Մենք նաև ինքնավար համակարգ ունենալու խնդիր ունենք, որովհետև պոմպակայանները, ջրանցքներով ինքնահոս ջրամատակարարումը կախված է նաև այլ ջրօգտագործողներից: Հաճախ անհրաժեշտ ջրապահանջարկ չապահովելով Երևանի ընդհանուր օգտագործման տարածքները կանաչապատելու համար խնդիր ենք ունենում: Մենք պետք է աշխատանքներ տանենք, որ սեփական հորերով և ջրօգտագործման համակարգով կարողանանք այս համակարգը լրացնել և ըստ անհրաժեշտության ոռոգում ապահովել»:

Գարնանային ծառատունկի ընթացքում մայրաքաղաքում տնկվեց 7500 ծառ և թուփ: Արդյունքները գոհացուցիչ են. տնկիների 90%-ը աճ են տվել:

«Մենք խոստացանք, որ որակյալ ծառեր ենք միայն տնկելու և գործընթացն իրականացվելու է բացառապես ոռոգելի տարածքներում: Բարեբախտաբար, 90 տոկոսից ավելի կպչողականություն ունենք, որը մեր պայմանների համար բավականին բարձր ցուցանիշ է: Մենք պետք է պահպանենք այս նիշը, որպեսզի օր առաջ կանաչ Երևան կարողանանք ապահովել»:

Երբեմն ծառերի էտն անհանգստացնում է քաղաքացիներին՝ տպավորություն ստեղծելով, թե ծառերը հատվում են կամ վնասվում են դրա հետևանքով: Մասնագետները վստահեցնում են. աշխատանքներն իրականացվում են մասնագիտորեն հիմնավորված ու կանոնակարգված սկզբունքներով:

Մայրաքաղաքում մեկնարկել է նաև ծաղկապատման գործընթացը: Այս պահի դրությամբ ավելի քան 330 հազար ծաղկասածիլ է բաժանվել վարչական շրջաններին: Առաջիկայում ծաղկառատ կլինեն նաև վերգետնյա անցումներն ու պատշգամբները»,- նշված է հաղորդագրության մեջ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular