ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հիփոթեքը, օրենքի չիմացությունն ու դրանից առաջացած խնդիրները․ ինչու է բանկը փոխում տոկոսադրույքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

ԼՈՒՐԵՐ․com ահազանգած քաղաքացու խոսքով՝ «ինքը դարձել է «Էվոկաբանկ»-ի խաբեության զոհը»: Նա, մասնավորապես, պատմեց, որ որպես երիտասարդ ընտանիք՝ հիփոթեքով տուն են ձեռք բերել «Էվոկաբանկ»-ի միջոցով, սկզբում ցածր տոկոսադրույքով, սակայն 1-2 ամիս անց իրենց ասել են, որ պետք է շատ ավելի բարձր տոկոսներ վճարեն, քանի որ իրենք ոչ թե Երևանի, այլ Սիսիանի քաղաքացի են:

«Ներկայացրինք բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, ասացինք, որ ապրում և աշխատում ենք Սիսիան քաղաքում, և վարկը ձևակերպեցինք։ Մենք ունեինք տան գումարի 30% կանխավճարը, բանկն էլ համաձայնություն տվեց և 2018թ. դեկտեմբերի 27-ին, անհրաժեշտ ձևակերպումներն անելուց հետո, տրամադրեցին ամբողջ գումարը, որպեսզի վճարենք տունը վաճառողին։ Ամսական տոկոսադրույքը կազմում էր 4․8%։ Սակայն առաջին ամսվա մուծումից հետո մեր գործով զբաղվող բանկի կառավարիչը հայտնեց, որ պետությունը մեր 2%-ը չի վճարում, չի սուբսիդավորում և պետք է իրենց ներկայացնենք թուղթ, որ Երևանում ենք աշխատելու, այնինչ մենք նախապես ասել էինք, որ ես զինվորական եմ և նման թուղթ չեմ կարող բերել։ Հետո առաջարկեցին նոր պայմանագիր կապել՝ եղբորս անունով, ինչին մենք չհմաձայնեցինք։ Եթե պետությունը 2%-ը չի սուբսիդավորում, դա մեր մեղքը չէ, չէ՞ որ իրենք մեր թղթերը նայել են, տեսել են՝ ամեն ինչ նորմալ է, մեզ վարկ են տրամադրել։ Մեզ ասացին՝ եթե այդ 2 %-ը չվճարենք, կանցնենք սև ցուցակ, ստիպված՝ երկրորդ ամսից սկսեցինք վճարել 6.8%-ով: Մտածում էինք՝ այլ բանկ տեղափոխենք մեր գործարքը, բայց չի ստացվում, որովհետև բոլորը բարձր տոկոսով են տալիս գումար»,-ասաց մեզ ահազանգած Արգիշտի Աշոտյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ ամսվա վճարման ժամանակ բանկից կրկին զանգահարել են և հայտնել, որ վճարը դառնալու է 18%, որը նախատեսված է ոչ թե երիտասարդ ընտանիքների համար, այլ մյուս շահառուների․ «Ստացվում է, իրենք չեն նայել, որ մենք Սիսիանում ենք աշխատում, տրամադրել են տունը, հիմա էլ ասում են՝ կամ տունը վաճառեն մեր գումարը վերադարձնեն, կամ վճարենք 18%-ով։ Այսինքն՝ մենք այլ պայմաններով ենք ձևակերպել, հիմա կրկնակի տոկսներ են պահանջում, որը չենք կարող վճարել: Ես զինվորական եմ, իմ և կնոջս աշխատավարձն այդքանի չի հասնում, որ կարողանանք վճարել, եթե հնարավորություն ունենայինք, ոչ թե 35 000 դոլարանոց տուն կառնեինք, որի 10 500-ը կանխավճար ենք տվել, այլ ավելի թանկարժեք ու ավելի լավ տուն կառնեինք»,- նշեց Արգիշտի Աշոտյանը:

ԼՈՒՐԵՐ․com-ը մեկնաբանություն խնդրեց նաև «Էվոկաբանկ»-ից։ Այստեղից մեր հարցմանն ի պատասխան հայտնեցին, որ «Երիտասարդ ընտանիքին՝ մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակներում վերաֆինանսավորման ենթակա չեն այն վարկերը, որոնց դեպքում ամուսինները չեն պատրաստվում մշտական բնակության անցնել ձեռք բերվող բնակարանում կամ բնակելի տանը։ 

«Էվոկաբանկ»-ի ամբողջական պատասխանը՝ ստորև․ 

Սոնա Հարությունյան

 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular