ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սևանից այս տարի ոռոգման նպատակով 170 միլիոն խմ ջուր կթողնվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Սևանա լճից 2019 թվականին ոռոգման նպատակով բաց կթողնվի 170 միլիոն խորանարդ մետր ջուր՝ Արմավիրի,Արարատի, Կոտայքի և Արագածոտնի մարզերի շուրջ 32 հազար հեկտար հողերի ոռոգման, ջրապահովության դեֆիցիտը մեղմելու համար։ Այս մասին ՀՀ կառավարության հունիսի 6-ի նիստում ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը։

«Այս տարին թեև ձյունասակավ տարի էր, այնուամենայնիվ, գարնան ընթացքում մեր ջրամբարները բավարար քանակությամբ լցվածություն ունեն։ Ոռոգման համակարգն այնպիսին է, որ վերոնշյալ չորս մարզերի որոշ հատվածներ ջրելու համար, քանի դեռ նոր հավելյալ ջրամբարներ չենք կառուցել, Սևանից 170 միլիոն մետր խորանարդ ջուր թողնելը կենսական անհրաժեշտություն է»,-նշեց Պապիկյանը՝ վստահեցնելով, որ ամեն ինչ արվելու է հավելյալ ջրապահանջարկի առիթ չունենալու համար։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց, որ այս տարի  ոռոգման սեզոնը լավ տրամադրությամբ է սկսվել, որովհետև նախորդ տարվա համեմատ մեր բոլոր ջրամբարները լցված էին և գործընթացը դեռ չի ավարտվել, քանի որ ձյունն ամբողջությամբ չի հալվել։

«Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Սևանից հավելյալ ջուր բաց թողնելու անհրաժեշտություն չլինի, իսկ դրա համար նախադրյալներ կան։ Եղանակային պայմանները մի փոքր ավելի անկանխատեսելի են դառնում այն առումով, որ կարող է նախատեսվածից ավելի շոգ լինել և մենք պետք է կարողանանք ճկուն լինել իրավիճակներին արձագանքելու համար։ Եթե տեսնենք, որ խնդիր ենք ունենալու՝ ջրային օրենսգրքով նախատեսված միջոցառումներ պետք է իրականացնել»,-հավելեց վարչապետը։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ նշեց, որ այս տարի ևս հանձնաժողով կստեղծվի, որը կվերահսկի Սևանից թողնված ջրի հետագիծը, որպեսզի ի սկզբանե վերահսկողություն լինի։ «Արդյունավետ աշխատանքի դեպքում հնարավոր է և սահմանված  քանակությունից քիչ ջուր բաց թողնվի»,-ասաց նախարարը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular