ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է Էդգար Ծատինյանի մահվան պատճառը. ՔԿ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը քիչ առաջ հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «2019թ. ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ-ում մահացած Էդգար Ծատինյանին պատշաճ բժշկական օգնություն չտրամադրելու հիմքով հարուցված քրեական գործը քննում են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

«Է.Ծատինյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում խոշտանգվելուց հետո»:

Վերոգրյալի վերաբերյալ հայտնում ենք, որ Է.Ծատինյանը հիվանդանոցում հայտնվելու օրը և դրան նախորդող օրերին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում չի եղել, հետևաբար չէր կարող խոշտանգման ենթարկվել հիշյալ քննչական բաժնում: Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ սուտ տեղեկատվություն տարածելուց:

Ինչ վերաբերում է Ծատինյանի մահվան հանգամանքները պարզելու նպատակով հարուցված քրեական գործին, նշենք, որ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր՝ Է.Ծատինյանի մահվան հանգամանքներն օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննելու ուղղությամբ:

Մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի եզրակացությունը ստացվել է օրերս:

Ըստ փորձաքննության եզրակացության՝ Է.Ծատինյանի մահը վրա է հասել 08.04.2019 թվականին՝ սուր սիրտ-անոթային անբավարարությունից, որը պայմանավորված է մետամֆետամին տեսակի թմրամիջոցով սուր-արտածին թունավորմամբ՝ ուղեկցվված հիպերթերմիայով, ցնցումներով, զարկերակային հիպերտենզիայով, հաճախասրտությամբ, տոքսիկ կոմայով, հեպատոսպլենոմեգալիայով, ներքին օրգանների դիստրոֆիկ-նեկրոտիկ փոփոխություններով, որը հիմնավորվում է դատաքիմիական ուսումնասիրությամբ, արյան և մեզի մեջ, ինչպես նաև՝ ներքին օրգաններում մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առկայությամբ:

Ելնելով այն հանգամանքից, որ ստամոքսում հայտնաբերվել են օտար մարմիններ՝ պոլիէթիլենային տոպրակներ, և ներքին օրգանների դատաքիմիական ուսումնասիրությամբ մետամֆետամին տեսակի թմրամիջոցի առավել մեծ քանակությունը հայտնաբերվել է ստամոքսում՝ կարելի է ասել, որ թմրամիջոցն օրգանիզմ է ներթափանցել բերանի խոռոչի միջոցով՝ կուլ տալու եղանակով»,–գրել է նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular