ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զարուհի Բաթոյանը նոր նշանակումներ է արել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ նոր նշանակումներ է արել։

«Մեր թիմը շարունակում է համալրվել պրոֆեսիոնալներով։ Այսուհետ իմ խորրդականի պաշտոնը կզբաղեցնի Օլգա Ազատյանը։

Նա ծնվել է 1981 թվականին, 1998–2003 թվականներին սովորել է Երևանի Պետական Լեզվահասարակագիտական համալսարանում, 2006 -2007 Սոցիալական քաղաքականություն և հանրային կառավարման մագիստրոսի կոչում է ստացել, Լոնդոնի Մետրոպոլիտան Համալսարանում (Բրիտանական Չիվնինգկրթաթոշակառու) 

2009-2016 թթ․ աշխատել է Երևանում Բրիտանական դեսպանատանը որպես ժողովրդավարության,մարդու իրավունքների և հակամարտության դրամաշնորհային ծրագրերի համակարգող։

Իսկ 2016-2019 թվականներին ղեկավարել է Հայնրիխ Բյոլ հիմնադրամի Հայաստանի ծրագրերը և գրասենյակը։

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչության պետի պաշտոնում նշանակել եմ Ստեփան Մաչյանին, ով կկատարի նաև գլխավոր քարտուղարի (աշխատակազմի ղեկավարի) պարտականությունները։

Ստեփանն ավարտել է Անանիա Շիրակացու անվան ճեմարանը, այնուհետև՝ Հայաստանի Պետական Տնտեսագիտական Համալսարանի Կառավարման ֆակուլտետը, Պետական Ագրարային Համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի մագիստրատուրան ն ասպիրանտուրան: 2008 թվականից աշխատում է բանկային համակարգում․

2014-2017 թվականները զբաղեցրել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ Ռիսկերի վերլուծության վարչության պետի իսկ 2017 –2019 Ֆինանսական տնօրենի տեղակալի պաշտոնը։
Ուրախ եմ Օլգայի և Ստեփանի նման նվիրված և պրոֆեսիոնալ մարդկանց հետ աշխատելու համար, ովքեր բացի այն, որ վայելում են իմ լիակատար վստահությունը, ունեն նաև մասնագիտական բարձր որակներ, նվիրված են հեղափոխության արժեքներին և պատրաստ են ծառայելու Հայաստանի Հանրապետությանը։ Բարի երթ»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular