ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հանեցի ցեպը, ասեցի՝ պապա՝ ան, չթողեցին: Հետո լացեցի, Էդ սառոչկով մարդն ասեց՝ մեղքս չես գալիս». Քննիչը 6-ամյա աղջկան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

6 տարեկան այս գեղեցկուհու աչքերն արդեն տեսել են հարազատ եղբոր մահն ու հոր ձերբակալությունը: Եղբայրը՝ 8-ամյա Էրիկը, երկու տարի առաջ մահացել է Սոչի-Երեւան մայրուղում տեղի ունեցած ավտովթարի ժամանակ

Առաջին դասարան գնալուց մի քանի օր առաջ Անուշիկն ընկած է եղել քննչական կոմիտեի դռները, որպեսզի տեսնի Սարի թաղի գործով ձերբակալված հորը` Էդուարդ Զեյթունյանիb եւ նրան իր պարանոցի շղթան նվիրի. «Հանեցի ցեպը, ասեցի՝ պապա՝ ան, չթողեցին: Հետո լացեցի»:

Դատարանում, երբ կալանավորում էին հորը, մեղադրանքը հիմնավորող հայ քննիչն այս աղջնակի արցունքները տեսնելուց հետո սառնասրտորեն ասել է. «Էդ սառոչկով մարդն ասեց՝ մեղքս չես գալիս»:

Այսօր Անուշիկը դպրոց է գնացել, ինչ-որ մեկի նվիրած օգտագործած պայուսակով: Դպրոցն արդեն դուր է եկել նրան. «Որ մեծանամ, աշխատեմ, մամային փող տամ»:

Իսկ առայժմ առանց միակ կերակրող ձեռքի մնացած այս ընտանիքը պայքարում է, որ հորը եւ ամուսնուն ազատեն բանտից: Նրան ձերբակալել են Սարի թաղում հուլիսի 30-ի ոստիկանական գազանությունների ժամանակ ոստիկանին հարվածելու մեղադրանքով։ Էդուարդ Զեյթունյանի կինը Լալա Բերնեցյանը պատմում է. «Ինքը մտել ա մարդկանց մեջ, որ բաժանի, ոստիկանությունը ծեծել ա իրան, կարո՞ղ ա ինքը կանգներ նայեր, թե երբ ա ոստիկանությունն իրա գլուխը ջարդում։ Իրան ծեծել են»:

Մեղադրական եզրակացությունը սարսափեցրել է Էդուարդի կնոջը՝ ամուսինը դեպքերին մասնակից գրեթե բոլորի դեմ, իր բառերով, ցուցմունք է տվել: Էդուարդն իմացել է, որ իրեն վերագրել են չտված ցուցմունք եւ հայտարարել է. «Ինքն ասում ա՝ ես ինքնասպանության փորձ կանեմ, եթե իմ ցուցմունքը նորմալ չբարձրաձայնվի»։

Ոստիկանությունը նույնիսկ կնոջն է ներգրավել ամուսնու դեմ հարուցված քրեական գործում. «Կանչում են ինձի որպես վկա առանց իմ իմանալու, առանց իմ իրավունքները բացատրելու, որ դու կարող ես ամուսնուդ դեմ ցուցմունք չտաս»:

Ավելին, մեղադրական եզրակացությունում Լալայի անունից քննիչ Սամվել Սամվելյանը բազմաթիվ վկայություններ է ավելացրել իր կողմից. «Մեղադրանքի մեջ գրած ա, որ ես իբր տեսել եմ ոնց են քարկոծում տղաները, բայց ըտենց բան չկա»:

Մանրամասն` a1plus.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular