ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեր դեսպանատան աշխատանքը գնահատում եմ անբավարար․ Իտալիայում ավտովթարից տուժած ՀՀ քաղաքացի

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Մայիսի 22-ին՝ Իտալիայի Սիենա-Ֆլորենցիա ավտոմայրուղում տուրիստական ավտոբուս էր վթարի ենթարկվել, որի մեջ գտնվել էին  ՀՀ քաղաքացիներ։ Վիրավորում ստացած քաղաքացիներից Նինա Մեհրաբյանը, ով արդեն վերադարձել է Հայաստան, ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հերքեց ՀՀ ԱԳՆ-ի կողմից տարածված այն տեղեկատվությունը, թե Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանությունը վթարից հետո անմիջական կապի մեջ է գտնվել Սիենայի  պատկան մարմինների հետ՝ ՀՀ քաղաքացիների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ստանալու նպատակով։

«Մեր դեսպանատան աշխատակիցները տեղեկություն անգամ չունեին, թե որտեղ են տեղափոխվել վթարից տուժած ՀՀ  քաղաքացիները․ մենք ենք զանգել նրանց և հայտնել մեր գտնվելու վայրը»,- ասաց Նինա Մեհրաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ ավտովթարը տեղի է ունեցել մայիսի 22-ին, առավոտյան 9։30-ին։ Վթարից հետո ինքն ու ևս մեկ ՀՀ քաղաքացի տեղափոխվել է մոտակա քաղաքի հիվանդանոց, իսկ առավել ծանր վնասվածքներ ստացած Մարգարիտա Գյուլումյանը տեղափոխել է Սիենայի համալսարանական կլինիկա:

«Մայիսի 22-ին, ժամը 15։00-ին, նոր կարողացանք հեռախոսազրույց ունենալ Իտալիայում ՀՀ դեսպանատան աշխատակիցների հետ, որոնք միայն վթարի հաջորդ օրը՝ մայիսի 23-ին, ժամը 17։00-ին եկան մեզ այցի՝ նշելով, որ այժմ երկու հոգով են աշխատում և պատասխանում են հեռախոսազանգերին: Դեսպանատան աշխատակիցներն իրենց հետ մեր խնդրանքով բերել էին հեռախոսի քարտ (որի դիմաց մենք պատրաստակամություն հայտնեցինք վճարելու), որպեսզի կարողանայինք կապ հաստատել արտաքին աշխարհի հետ, ինչպես նաև այցելել են մեզ հետ ոստիկանություն՝ այդ պահին ավտոբուսից հանված մեր որոշ իրեր վերցնելու համար»,-պատմեց Նինան՝ հիշեցնելով, որ քաղաքի մեկ այլ հիվանդանոցից Սիենայի համալսարանական կլինիկա իրենց հայրենակցի մոտ են տեղափոխվել բացառապես քաղաքի ոստիկանության աշխատակիցների ջանքերով։ 

«Հիվանդանոցում անցկացրած օրերին գիշերել ենք հիվանդանոցի հատակին․ չունենալով կեցության վայր, չհանդիսանալով տվյալ հիվանդանոցի պացիենտ, գտնվում էինք այնտեղ բացառապես մեր ընկերուհու կողքին լինելու և նաև մյուս տուժածներին օգնություն ցուցաբերելու համար, սնվել ենք միայն տեղի կամավորների շնորհիվ, որոնք առաջին իսկ վարկյանից մեր կողքին են եղել»,- մեզ հետ զրույցում պատմեց Նինան:

Վերջինիս խոսքով՝ եթե արտակարգ իրավիճակներում մեր դեսպանատան արձագանքն ու աշխատանքը գնահատելու լինի, կգնահատի մեկ բառով՝ անբավարար։

«Չստանալով ո՛չ իրավական, ո՛չ հոգեբանական օգնություն՝ մի տեսակ վիրավորանքի զգացում կար. հասկացանք, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու համար պետք է մեր սեփական ուժերին ապավինենք: Մենք՝ ՀՀ քաղաքացիներս, հայտնվել էինք արտակարգ իրավիճակում, ուստի դեսպանատնից ակնկալում էինք արագ արձագանք, օրինակ՝ կային մի շարք իրավական հարցեր, որոնց կարգավորման համար ունեինք ժամկետի սահմանափակում, օրինակ՝ ապահովագրական ընկերությունների հետ կապ, վիզայի ժամկետի երկարացման աջակցություն, անհրաժեշտ էր նաև միջամտություն իմ հետազոտման համար, քանի որ հարգելի պատճառով հրաժարվել էի այդ պահին հետազոտվել, իսկ հրաժարումից հետո չհետազոտվելը կանգնեցրեց մի շարք խնդիրների առաջ, որը ժամանակի սղության պատճառով այդպես էլ չարվեց:

Չեմ կարող չհիշատակել մյուս երկրների դիվանագիտական ներկայացուցիչների կողմից կատարված օպերատիվ աշխատանքը, օրինակ՝ Ղազախստանի ներկայացուցիչը երեք օր մնաց հիվանդանոցում՝ իր քաղաքացիների կողքին, իսկ ՌԴ ներկայացուցիչները դեպքից մոտավորապես երկու ժամ հետո այցելել են իրենց քաղաքացիներին՝ ապահովելով նրանց համար անհրաժեշտ սնունդ և կապի միջոց՝ հարազատների հետ կապ հաստատելու համար»,-ասաց  նա:

Անդրադառնալով ՀՀ Արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի՝ կայքերից մեկին տված հարցազրույցին, որտեղ նա պատմում է արտերկրում մեր դիվանագիտական ներկայացուցչության գերազանց աշխատանքի մասին՝ Նինա Մեհրաբյանը նշեց․ «Այլ բան՝ քան զայրույթ  ու ափսոսանք՝  չես զգում․ մեր դեսպանատներն, այս դեպքում՝ Իտալիայում գտնվող ՀՀ դեսպանատունը, պահվելով  բացառապես Հայաստանի հարկատուներիս հաշվին, պետք է գործի իր գործառույթների շրջանակում և ոչ թե փորձի բարձր հարթակից հանդես գալ՝ դիպչելով ՀՀ քաղաքացու արժանապատվությանը։ Հարկատուներս նրանց վճարում ենք, փաստորեն, չաշխատելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular