ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1.5 միլիոն դրամ վնաս՝ 4 օրում. Բնապահպանական տեսչական մարմնի բացահայտումը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից մայիսի 20-24-ն  իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում հայտնաբերված խախտումներով արձանագրված թվով 39 իրավախախտման դեպքով հաշվարկվել է 1.617.410 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, իսկ 18-ի վերաբերյալ նշանակվել է 1.730.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Բուսական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 21 դեպք, 11 դեպքով նշանակվել է 1.000.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռու մարզում՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (49 հաճարենի, 19 բոխի, 2 բարդի, 2 կաղնի) հաշվարկվել է 608.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 
Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 կաղամախի) հաշվարկվել է 135.000 ՀՀ շրջակա միջավայրին հասցված վնաս, փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (1.7 խմ թափուկ վառելափայտ) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Տավուշում՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (3 հաճարենի, 1 քամատապալ հաճարենի, 3 հացենի, 1 թեղի, 1 բոխի) հաշվարկվել է 741.750 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (1.8 վառելափայտ, 1 խմ թափուկ վառելափայտ)՝ 47.160 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ 

Նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 5 դեպքով (6 բոխի, 5 հաճարենի, 3 թեղի, 1 ուռենի) նշանակվել է 500.000 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 3 դեպքով (3.5 խմ վառելափայտ, 1.9 խմ շինափայտ)՝ 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Գեղարքունիքում՝ նախկինում հայտնաբերված՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (2 ցցաչոր հաճարենի, 1 հաճարենի, 1 հացենի, 1 բոխի) նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ 

Վայոց ձորում՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (1 թթենի) հաշվարկվել է 85.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 2 դեպք։ 
Արագածոտնում՝ իրավախախտման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է (3 հատ գորշ արջ պահելու համար ներկայացվել է պահանջ՝ լիազոր մարմնից թույլտվություն ստանալու վերաբերյալ)։ 

Գեղարքունիքում՝ ձկան ապօրինի որսի փորձի իրավախախտման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է:
Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտում արձանագրվել է իրավախախտման 4 դեպք, նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝
Արարատում՝ առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության աշխատելու 2 դեպքով նշանակվել է 300.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Շիրակում՝ առանց անթափանց ծածկոցի խճի ապօրինի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Երևանում՝ «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերված իրավախախտման վերաբերյալ (խախտվել է ՀՀ ջրային օրենսգրքի 27-րդ հոդվածի 2-րդ պարբերության պահանջները) նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Ընդերքի պահպանության ոլորտում արձանագրվել է իրավախախտման 1 դեպք:

Գեղարքունիքում՝ ավազի ապօրինի դուրսբերման 1 դեպքով քննությունն ընթացքի մեջ է։ 

Բնապահպանական հարկի և բնօգտագործման վճարի միասնական հարկային հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելու համար արձանագրված իրավախախտման 10 դեպքից՝ 2-ով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, 8-ի վերաբերյալ քննությունն ընթացքի մեջ է։

Նախկինում հայտնաբերված վարչական վիճակագրական հաշվետվություն չներկայացնելու 1 դեպքով նշանակվել է 80.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նշված ժամանակահատվածում պետական բյուջե մուտքագրվել է 3.240.890 ՀՀ դրամ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular