ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լոռիում տղամարդը երեխաների ներկայությամբ տաք ջուրը լցրել է կնոջ վրա. Փաստինֆո

ՖՈՏՈ
 

Լոռու մարզում կինը տարիներ շարունակ դաժան բռնության է ենթարկվել ամուսնու կողմից, որին ականատես են եղել նաեւ երեխաները:
 
Ընտանեկան բռնության ահասարսուռ դեպքը գրանցվել է մարզի գյուղերից մեկում:

Համատեղ ընտանեկան կյանքի սկզբում` 1997-2012թթ. ամուսիններն ապրել են խաղաղ, բայց հետո ամուսինը կնոջ կյանքը վերածել է դժոխքի` պարբերաբար ենթարկելով ծեծի:

Տեւական ժամանակ` 2012-2016 թթ. նա կնոջ հետ վիճաբանել է կենցաղային խնդիրների պատճառով` ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր մասերին: Բռնությունների հետեւանքով կնոջը պատճառվել են տարբեր  մարմնական վնասվածքներ`որոնց հետեւանքով նրա մոտ առաջացել է ծանրալսություն: Իսկ 2016 թվականի օգոստոս ամսին ամուսինը` ծնված 1958 թ., կնոջն սկսել է  մեղադրել ամուսնական անհավատարմության մեջ, ու հենց զավակների ներկայությամբ ծեծել նրան, ապա վառարանի վրա տաքացրել ջուրն ու  այն լցրել կնոջ վրա, որից հետո նույն վառարանի մեջ տաքացրել մետաղյա ձողը ու այն մոտեցրել  իր երեխաների մոր մարմնի տարբեր մասերին` այդ կերպ վերջինիս առանձին դաժանությամբ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանքներ:

Տղամարդը դատարանում իրեն մեղավոր չի ճանաչել, բայցեւ չի հերքել, որ ծեծել է:

Նա ցուցմունք տալով հայտարարել է , թե «ծեծել եմ, երբ որ պետք է եղել, լավ եմ արել, որ ծեծել եմ, ոչ միայն ծեծել, այլև ջարդել եմ նրան, քանի որ դրանով հանգստացել եմ»: Կնոջը ծեծելու համար չի փոշմանել և չի զղջացել` ընդգծելով, թե բոլոր տղամարդիկ ծեծում են իրենց կանանց: Ավելին` նա հայտարարել է, թե իր հայրն ու եղբայրը նույնպես ժամանակին ծեծել են իրենց կանանց:Իրենց հարևանները նույնպես ծեծել են և մեծ մասը բաժանված են իրենց կանանցից:
 
Նա իր գործողությունները պատճառաբանել է կնոջ դավաճանությամբ, թե , իբր, նրան երկու անգամ բռնել է իրեն դավաճանելիս, իսկ վերջին անգամ ծեծել է իր Ռուսաստան գնալուց 13 օր առաջ` 2016 թվականի օգոստոսի 26-ին: Ծեծելուց առաջ անձամբ կնոջը տեսել էր «պերեվալներում» մի տղամարդու հետ: Նրան ծեծել է իրենց երեխաների ներկայությամբ և երեխաներին ասել է, թե ինչու համար է ծեծում նրանց մորը:
 
Դաժան վերաբերմունքի արժանացած կինը հիմնականում միայնակ է հոգացել ընտանիքի հոգսը. անասուններ է պահել, անտառից հատապտուղներ կամ բույսեր հավաքել, քաղել ու վաճառել: Կնոջ պատմելով` 2012 թվականից սկսած ամուսինը տարբեր պատճառներով, օրինակ ծխախոտ չունենալու, կամ գյուղացիների կողմից իրեն ձրիակեր անվանելու, որեւէ տղամարդու կողմից կնոջը բարեւելու համար  պարբերաբար վիճաբանել է հետը,  մի քանի օրը մեկ ծեծի ենթարկել` ձեռքերով, ոտքերով կամ տարբեր առարկաներով հարվածներ է հասցնելով իր մարմնի տարբեր մասերին: «Նա ծեծել է, թե անհիմն խանդից, թե տարբեր այլ պատճառներ բռնելով և միշտ ծեծել է տանը, նախապես փակելով բակի և տան դռները, որպեսզի դրսից որևէ մեկը չգա և տեսնի», - ասել է կինը ու նշել, որ երբեմն ծեծել է նաև իրենց երեխաների ներկայությամբ, սակայն երեխաները չեն համարձակվել նույնիսկ ճչալ, իսկ միջամտության փորձի դեպքում ծեծել է նաև նրանց:
 
2016 թվականի ամռանը` խոտհնձի ժամանակ, ամուսնու ձեռքին փող չլինելու, սիգարետ չունենալու, վարկերը մարել չկարողանալու պատճառով զայրացել է ու սկսել կռիվ անել կնոջ հետ, ձեռքերով հարվածներ է հասցրել գլխին, բռունցքներով` կողերին, ապա հարվածել նաեւ միջամտած  երեխաներին, որից հետո տան հատակին է լցրել խոտհնձի համար առած 2-4 լիտր բենզինը և վառելով կրակայրիչը, սպառնացել է հրկիզել, ասելով «ձեզ տան մեջ պիտի վառեմ», սակայն չի հրկիզել` ասելով. «գնացեք իմ տանից, որպեսզի ավելի «բեթար բաներ չանեմ»: Երբ իրենք հագնվել են, որպեսզի հեռանան, դրսից լսվել է նրա եղբոր ձայնը: Քանի որ դարպասը փակ է եղել, նա ձայն է տվել: Վերջինս  ներս է եկել ու, իմանալով կատարվածի մասին, ամոթանք տվել եղբորը:
 
Պատմելով բռնության հերթական դրսեւորումներից մեկի մասին` կինը նշել է, որ ամուսինն իրեն անհիմն մեղադրել է ամուսնական անհավատարմության մեջ, կրկին ծեծել իրենց երեխաների ներկայությամբ` մի քանի անգամ բռունցքներով հարվածներ հասցնելով իր գլխին, դեմքին և կողերին: «Այնուհետև տանը գտնվող վառարանի վրա տարայի մեջ տաքացրել է ջուր և սկզբում եռացրած ջրի մի մասը բաժակի մեջ լցնելով, շփել է  կրծքավանդակի շրջանին, իսկ ջրի մյուս մասը թեյնիկով սկսել է աստիճանաբար  իր մարմնի տարբեր մասերին` թևերին և ոտքերին լցնել, ասելով, որ աստիճանաբար պետք է  ոչնչացնի, այլանդակի, տանջամահ անի: Այդ ամենին ներկա գտվող երեխաներին ասել է. «տեսեք երեխեք, էս ոնցա դիմանում, ոնց որ Կամոն լինի, ձեն չի հանում»», - պատմել է կինը` նշելով, որ ցավերին դիմացել է, որովհետեւ գիտեր, որ եթե ձայն հանի կամ գոռա, նա դրանից ավելի է զայրանալու:
Բռնության այս դաժան տեսարանները սթրեսի են ենթարկել աղջկան, ով օրեր շարունակ գամված է եղել անկողնում: 
 
Դրանից մի քանի օր հետո ամուսինը գնացել է Ռուսաստան, իսկ այնտեղից վերադառնալուց առաջ ասել, որ տնից հեռանան:Կինն էլ երեխաների հետ հեռացել է և ներկայումս բնակվում են վարձով` Վանաձոր քաղաքում:
 
Դատարանը հիմնավորված է համարել կնոջը հոգեկան ու ֆիզիկական տառապանք պատճառելու համար` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով ամուսնուն առաջադրված մեղադրանքը ու նրա նկատմամբ պատիժ նշանակել ազատազրկում 3 /երեք/ տարի ժամկետով: Բայց ի վերջո կիրառվել է համաներում ու ազատվել պատժի կրումից:

Շարունակությունը այստեղ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular