ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ստրուկի պես ենք աշխատում. «Սասստեքս»-ի աշխատակիցների խնդիրները լուծում չեն ստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրու «Սասստեքս» ընկերության աշխատավորուհիները շարունակում են բարձրաձայնել իրենց բողոքը՝ ձեռնարկության ղեկավարության կողմից վարձատրության չափն ու պայմանագրային պայմանները վերանայելու հետ կապված:  Ավելի քան  3  օր շուրջ 150 աշխատակիցներ հրաժարվեցին աշխատել:  Խնդիրն առաջ է եկել այն բանից հետո, երբ ապրիլին կատարած աշխատանքի դիմաց ցածր աշխատավարձ է վճարվել` սահմանված նվազագույն 55.000 դրամից պակաս՝ 16 հազարից մինչև  37 հազար  դրամ: Աշխատակիցներին ընկերությունը պայմանագրով պարտավորվել է առաջին 3 ամիսը ամսական նվազագույն աշխատավարձի չափով՝ 55.000 դրամ վճարել, իսկ հետո, վարձատրությունը լինելու էր գործարքային: Թե ինչպես է սահմանվել գործավարձի գնահատումը, աշխատողները տեղյակ չեն։

Ըստ աշխատողների` մինչև հիմա իրենց չեն բացատրել, թե ինչպես է սահմանվում իրենց աշխատավարձի չափն ու ինչ  բանաձևով:

Բանվորուհիների բողոքին արդեն արձագանքել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի  գրասենյակը, նրանց հետ նաև  հանդիպել են թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության նախագահն ու Շիրակի փոխմարզպետ  Վարդան Գրիգորյանը:  Չնայած բողոքներին, այնուամենայնիվ, հունիսի 3-ին բանվորուհիներից շատերը կշարունակեն աշխատել նույն պայմաններում: Ըստ  տեղեկությունների՝ աշխատակիցների հետ հանդիպել  է «Սասստեքս» ընկերության տնօրեն Ֆրանկ Մաչասեկը: Նրա խոսքերով` Գերմանիա ուղարկված պատվերների 30-40 տոկոսը ետ է գալիս վատ որակի պատճառով: Սակայն այս պնդումը  բանվորուհիները անհիմն  են համարում: «Ստրուկի պես ենքաշխատում: Ոչ միայն աշխատավարձն է խնդիրը, այլև այն, որ աշխատանքային նորմալպայմաններ ապահովված չեն, օրինակ, նորմալօդափոխություն չկա արտադրական տարածքում, ճաշարան էլ չկա: Իսկ եթե բողոքում ես այդամենից, ղեկավարները դուռն են ցույց տալիս»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Սասստեքս»-ի աշխատակցուհիներից մեկը՝  հրաժարվելով ներկայանալ. բանվորուհիներն լրագրողների հետ զրուցելիս խնդրում էին չնշել իրենց անունները՝ հետագա բարդություններից խուսափելով :

Աշխատակցուհիները, բացի ցածր աշխատավարձից, նաև  բողոքում են աշխատանքային վատ պայմաններից՝ հին մեքենաներից, օդափոխության համակարգի բացակայությունից,  անաշխատունակության թերթիկների  չվճարումից:

Խնդրով խոստացել է  զբաղվել թեթև արդյունաբերության աշխատողների արհմիության հանրապետական կոմիտեի նախագահ Սրապիոն Առաքելյանը, իսկ մինչ այդ  բանվորուհիներից շատերը խոստացան երկուշաբթի աշխատանքի անցնել:

Ընկերությունը  գործում է Վարդան Սրմաքեշի ներդրումային ծրագրի շրջանակներում: «Սասստեքս» ընկերության մյուս տնօրեն Քրիստիան Գելեջին տարիներ շարունակ խոստանում էր միայն Գյումրիում ստեղծել մոտ 300-500 աշխատատեղ: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը և հարակից տարածքները: 

Գործարանի նոր մասնաշենքի հիմնարկեքին ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արմենուհի Մխոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular