ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ե՛վ ճնշումների, և՛ կոռուպցիայի մասին պետք է խոսել միայն փաստերով․ իրավաբան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Երեկ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը կրկին առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը՝ ՍԴ դատավորի պաշտոնի համար։ Քննարկման առարկա է դարձել այն, որ Ազգային ժողովի մեծամասնություն համարվող «Իմ քայլը» խմբակցությունը մերժեց մի քանի թեկնածուների՝ առանց հիմնավոր պատճառաբանության։ Որոշ գործիչների խոսքով՝ այս ամենը ճնշում է դատական համակարգի վրա, նրանց պնդմամբ, նախագահը օրենքի խախտումով է երկրորդ անգամ առաջադրել Վահե Գրիգորյանի թեկնածությունը։

Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց փաստաբան Արմեն Աբովյանի հետ, ով իր խոսքում նշեց, որ իր  տեղեկություններով՝ չկա որևէ օրենք, որով արգելվում է նույն թեկնածուին երկրորդ անգամ առաջադրել։ Իրավաբանի խոսքով, սակայն, պետք է հաշվի առնվեին նաև նախորդ թեկնածուների մասնագիտական հմտությունները, և որոշումները լինեն ապաքաղաքական։

«Ես անձամբ չեմ ճանաչում Վահե Գրիգորյանին, որքանով գիտեմ՝ շատ խելացի է և լավ մասնագետ, տիրապետում է իր գործին, որքանով հետևել եմ իր ելույթներին, գործունեությանը լավ կարծիք եմ ձևավորել՝ նորմալ մասնագետ է, լավ անձնավորություն, քաղաքական տեսանկյունից ոչինչ ասել չեմ կարող»,-ասաց իրավաբանը։

Նա շեշտեց նաև, որ անձամբ չի ճանաչում մյուս թեկնածուներին և չի հետևել նրանց ելույթներին, հարց-պատասխան փուլին։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք դատարանների վրա կա ճնշում, իրավաբանն ասաց, որ քննադատում է երկու տեսակետներն էլ։ Առաջինը, երբ ասում են, որ կա ճնշում դատական համակարգի վրա՝ պետք է ներկայացնել փաստեր, թե որտեղ կա այդ ճնշումը։ Երկրորդը, երբ ասվում է, որ դատավորները կոռումպացված են՝ կրկին պետք է ներկայացնել փաստեր և դրանք չպրոյեկտել ամբողջ դատական համակարգի վրա։

Այն հարցին, թե արդյո՞ք դատարանների մուտքեր փակելը ճնշում չէ դատական համակարգի վրա, փաստաբանն ասաց․

«Իմ կարծիքով, դատարանի մուտքերը փակելու  նպատակն այն էր, որպեսզի հետագայում դատավորների աշխատանքը լինի առավել անաչառ և արդյունավետ»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular