«Բանդայի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Քյարամ Ամոյանն ազատ է արձակվել
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ«Բանդայի գործով» 7 տարվա ազատազրկման դատապարտված Քյարամ Ամոյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ տիկին Կարինեն:
Ամոյանը 7 տարվա ազատազրկման էր դատապարտվել անցած տարվա նոյեմբերի 19-ին: Նա կալանքի տակ էր 2011թ. սեպտեմբերից, գտնվում էր «Դատապարտյալների հիվանդանոցում»:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Դավիթ Գալստյանը, Արթուր Մանուկյանը եւ Սամվել Դավթյանը դատապարտվել են 11-15 տարվա ազատազրկման:
Քյարամ Ամոյանի մասն առանձնացվել էր՝ հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները: