ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռումինիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է հայ-ռումինական հարաբերությունները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտը մայիսի 30-ին կազմակերպել է փակ փորձագիտական ֆորում, որին մասնակցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը: Այս մասին հաղորդում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

«Ֆորումին բացման խոսքով հանդես եկավ Ռումինիայի ԱԳՆ դիվանագիտական ինստիտուտի գլխավոր տնօրեն դոկտոր Դան Պետրեն (Dan Petre), որին հաջորդեցին Ռումինիայի ԶՈՒ նախկին բրիգադային գեներալ, դոկտոր, «New Strategy Center» կենտրոնի ավագ փորձագետ Միրչա Մինդրեսկուի (Mircea Mîndrescu) և Կովկաս ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի ելույթները:

Ֆորումի շրջանակներում քննարկումներ ծավալվեցին Ռումինիայի արտաքին և անվտանգային քաղաքականության, տարածաշրջանային անվտանգության, հայ-ռումինական ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով հարաբերություններին առնչվող հարցեր` հաշվի առնելով Ռումինիայի ՆԱՏՕ և ԵՄ անդամ հանդիսանալու հանգամանքը:

Քննարկմանը ներկա էին Միացյալ Նահանգների գերմանական Մարշալ հիմնադրամի (The German Marshall Fund of the United States) «Սևծովյան վստահություն» կազմակերպության (Black Sea Trust for Regional Cooperation) աջակցությամբ Կովկասի Ինստիտուտի կողմից իրականացվող «Ռումինիայի և Հայաստանի միջև անցումային փորձի փոխանակում» ծրագրին մասնակցող ՀՀ Միգրացիոն ծառայության, ազգային անվտանգության խորհրդի պաշտոնյաներ, լրագրողներ և վերլուծաբաններ:

Հանդիպումից հետո պատվիրակության անդամներն այցելեցին Ռումինիայում ՀՀ դեսպանություն, որտեղ դեսպանը հյուրերին ներկայացրեց հայ-ռումինական հարաբերությունները՝ նշելով, որ Ռումինիան հատուկ դեր ու նշանակություն ունի հայ ժողովրդի պատմության մեջ, մասնավորապես, Ցեղասպանությունից մազապուրծ եղած հայորդիների նկատմամբ նրանց ցուցաբերած մարդասիրական վերաբերմունքի համար: Հանդիպմանը քննարկվեցին նաև գիտա-կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներին առնչվող հարցեր»,- նշված է հաղորդագրության մեջ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular