ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է, թե ովքեր են ձերբակալվել Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ կրակահերթ արձակելու դեպքով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով՝ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրգործի շրջանակներում ձերբակալվածներն են «Մարտական խաչ» առաջին աստիճանի ասպետ, Լեոնիդ Ազգալդյանի զինակից, «Ազատագրական բանակ»-ի հիմնադիրներից Վլադիմիր Բալայանի որդին՝ Ալեքսեյ Բալայանը և Ռոլանդ Այդինյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեից տեղեկացրել էին, որ Սամվել Բաբայանի համակիրների ուղղությամբ հրազենից կրակահերթ արձակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ՝ զենք կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ խուլիգանություն կատարելու ինչպես նաև ապօրինի զենք կրելու կասկածանքով:

Հիշեցնենք, որ դեպքի վերաբերյալ Սամվել Բաբայանի գրասենյակը հայտարարություն էր տարածել. «Մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան-Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի բանդայի կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը»,- ասված էր հայտարարության մեջ։

Դեպքի վերաբերյալ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն ասել էր, որ կատարվածը երկու խումբ մարդկանց միջև ֆինանսական հարցերի պարզաբանման արդյունքում ծագած վեճ է։

Նշենք, որ նախօրեին բաց նամակով Վլադիմիր Բալայանի այրին՝ Մարիետա Հարությունյանը, դիմել էր Սամվել Բաբայանին․ «Ինչ-որ թափթփուկներ փորձում են ստվեր նետել այս աշխարհում համարյա թե միայնակ մնացած և իր կյանքի խոչընդոտները ինքնուրույն հաղթահարող հայրենանվեր երիտասարդի բարի համբավի վրա: Որպես հայ մայր, ով ազնիվ է իր զավակին վերաբերող ցանկացած հարցում, հավատացնում եմ, որ իմ որդին անմեղ է և որևէ ձևով առնչակից չէ փողոցային մակարդակի հասնող, էժանագին և շահադիտական նպատակներ հետապնդող խոսակցություններին:

Ո՞ր իրավունքով եք առանց հանգամանքները պարզելու կամ գուցե դիտավորությամբ արատավորում հերոսի ժառանգի անունը, այն ժառանգի, ով առանց երկմտելու Ապրիլյան պատերազմի օրերին կանգնեց առաջին գծում՝ իր վրա վերցնելով Հայրենիքի պաշտպանության գործի մեծագույն պատասխանատվությունը և պատրաստ զոհելու կյանքը, ինչպես իր հայրը: Իսկ հիմա հարցս. որտե՞ղ էր քո որդին այն ժամանակ: Թե՞ չգիտեիք, որ պատերազմ է… Կամ գո՞ւցե հորն էր վստահում ու հավատում «ռազմական գործչի» այն պնդմանը, թե սա պատերազմ չէ, այլ… Ամոթ է, ամոթ…»,- գրված է բաց նամակում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular