ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Եսայանը պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի Հանրապետության նախագահի նստավայրում սեպտեմբերի 1-ին տեղի է ունեցել ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի կապակցությամբ պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արմեն Կառլենի Եսայանը Բակո Սահակյանի կողմից պարգևատրվել է Արցախի Հանրապետության «Անանիա Շիրակացի» մեդալով:

Ա. Եսայանը 15 տարի աշխատել է ՀՀ գլխավոր դատախազությունում, եղել ՀՀ գլխավոր դատախազի՝ Հատուկ հանձնարարությունների հարցերով ավագ դատախազ։

2007-2011 թթ. ՀՀ գլխավոր դատախազության Ավագ դատախազ

2002-2007 թթ. - ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնական

1999-2002 թթ.- ՀՀ գլխավոր դատախազի օգնական

1997-1999 թթ. ՀՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ

1996 - 1997 թթ. - ՀՀ սոցապ. նախարարի աշխատակազմի ղեկավար

1996 օգոստոս-նոյեմբեր - ՀՀ կառավարության քարտուղարության իրավաբանական վարչության առաջատար մասնագետ

1994-1996 թթ. ՀՀ միջազգային տուրիզմի ասոցիացիա Իրավախորհրդատու

1988 – 1989թթ. - «Երկոմունշին» պետ.շին. վարչության վերանորոգման մոնտաժման վարչության բանվոր

ՀՀ Նախագահի 17.09.2009թ. հրամանագրով Ա.Եսայանին շնորհվել է արդարադատության երրորդ դասի պետական խորհրդականի դասային աստիճան:

ԿՐԹՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ Հարվարդի համալսարանի Ջոն Ֆ.Քենեդու անվան կառավարման դպրոցի «Բարձրաստիճան պաշտոնյաները ազգային և միջազգային անվտանգության ոլորտում» ծրագրի շրջանավարտ:

2012թ.
Ռուսատանի Դաշնության ոստիկանության տնտեսական անվտանգության ակադեմիայի ատենախոսությունների պաշտպանության մասնագիտական խորհրդում պաշտպանել է դոկտորական ատենախոսությունը «Եվրասիական տնտեսական անվտանգության քրեաբանական հիմքերը» թեմայով՝
ստանալով իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճան (ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 0208 հավաստագրով ՌԴ ԿԳՆ ԲՈՀ-ի կողմից տրված իրավ. գիտ. դոկտորի գիտական աստիճանի վկայագիրը համապատասխանեցվել է ՀՀ իրավաբանական գիտությունների դոկտորի գիտական աստիճանին) 2011թ.

ՌԴ, Մոսկվա
Ներքին գործերի նախարարության կառավարման ակադեմիայի դոկտորանտուրա

2006 – 2010թթ.

2002 թվականին Երևանի պետական համալսարանի իրավաբանական գիտությունների գիտական աստիճաններ շնորհող խորհրդում պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը՝ «Սոցիալական պատասխանատվության հասկացությունը, տեսակները, ծագումը և հիմքերը» թեմայով և 2003թ. ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2003թ.
ԵՊՀ պետության և իրավունքի տեսության և պատմության ամբիոնի հայցորդ
2000թ.-ից
Երևանի պետական համալսարան
Իրավաբանական ֆակուլտետ
Իրավաբանի դիպլոմ
1989 – 1994թթ.
Երևանի պետական համալսարան
Հասարակական մասնագիտությունների ֆակուլտետ
Անգլերեն լեզվի թարգմանչի դիպլոմ 1990 – 1992թթ..
Երևանի թիվ 139 անգլիական թեքումով դպրոց
1979-1989թթ.

ԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 26Ա հրամանով հանդիսանում է ԵՊՀ իրավագիտության 001 մասնագիտական խորհրդի անդամ:
2013թ-ից

Պրոֆեսորի կոչում «Իրավագիտություն» մասնագիտությամբ՝ ՀՀ ԲՈՀ-ի թիվ 20 արձանագրությամբ: 2012թ.

ՀՀ ԲՈՀ-ի նախագահի թիվ 157Ա հրամանով հանդիսացել է Ռուս-հայկական սլավոնական համալսարանի իրավաբանության 063 մասնագիտական խորհրդի անդամ:
2011-2012 թթ.

ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի որոշմամբ ստացել է պատվավոր պրոֆեսորի կոչում:
2006թ.

ՀՀ արդարադատության նախարարի թիվ 104-Ա հրամանով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարության «Իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի գիտական խորհրդի անդամ:
2005թ.

ՊԱՐԳԵՎՆԵՐ
• Հայաստանի Հանրապետության Նախագահի 03.09.2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով,
• ԼՂՀ Նախագահի 2011թ. հրամանագրով պարգևատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով,
• 2012թ. պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 09.10.2007թ. հրամանով պարգևատրվել է հուշանվերով,
• ՌԴ գլխավոր դատախազի Յուրի Չայկայի 25.11.2011թ. հրամանով՝ «Ռուսաստանի դատախազության 290- ամյակ» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 31.05.2013թ.հրամանով պարգևատրվել է «Վազգեն Սարգսյան» մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 19.01.2012թ. հրամանով պարգևատրվել է «Հայաստանի Հանրապետության զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալով,
• ՀՀ պաշտպանության նախարարի 30.06.2004թ. հրամանով պարգևատրվել է «Մարշալ Բաղրամյան» հոբելյանական մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.06.2013թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 50-ամյակ» կրծքանշանով,
• ՀՀ ոստիկանապետի 30.06.2010թ. հրամանով պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ոստիկանապետի 06.09.2008թ. հրամանով պարգևատրվել է «Քննչական գլխավոր վարչության 45-ամյակ» կրծքանշանով
• ՀՀ ոստիկանապետի 26.02.2003թ. հրամանով պարգևատրվել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2010թ. հրամանով պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար» մեդալով,
• ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի 01.07.2008թ. հրամանով պարգևատրվել է անվանական հրազենով,
• ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի կողմից 27.06.2013թ. պարգևատրվել է «Համագործակցություն հանուն փրկության» մեդալով,
• ՌԴ համառուսաստանյան ոստիկանության ասոցիացիայի նախագահի հրամանով պարգևատրվել է «Ոստիկանության միջազգային ասոցիացիայի 1-ին աստիճանի» մեդալով,
• Հայաստանի Ֆրիտյոֆ Նանսեն հիմնադրամի հիմնադիր նախագահի կողմից 07.06.2007թ. պարգևատրվել է «Մեծ մարդասեր, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Ֆրիտյոֆ Նանսենի ոսկյա հուշամեդալով»,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 01.06.2013թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է "Ծառայությունների համար" կայսր Ալեքսանդր I-ի անվան խաչով,
• Միջազգային ասպետական միության (Հանովեր, Գերմանիա) նախագահության 30.07.2013թ. որոշմամբ գիտության ոլորտում նշանակալի ներդրման, տեխնոլոգիաների և տնտեսության զարգացման համար պարգևատրվել է միության բարձրագույն պարգև հանդիսացող "Պետրոս Մեծ" շքանշանով,
• Բնական գիտությունների եվրոպական ակադեմիայի (Հանովեր, Գերմանիա) նախագահության 17.08.2012թ. որոշմամբ գիտական ձեռքբերումների ոլորտում նշանակալի ներդրման համար պարգևատրվել է "Ծառայությունների համար" թագի պատկերով Մեծ արծաթե աստղով,
• ՀՀ Ղարաբաղյան պատերազմի վետերանների միության կողմից 09.05.2013թ. պարգևատրվել է "Հայրենիքի պաշտպանության համար մեդալով",
• ՀՀ Երկրապահ կամավորականների միության կողմից 28.11.2012թ. պարգևատրվել է «5-րդ բրիգադ 20 տարի» հոբելյանական մեդալով,
• "Փառապանծ մարտիկ" հայրենասիրական միության ՀԿ-ի կողմից 21.09.2013թ. պարգևատրվել է "Փառապանծ մարտիկ" մեդալով,
• ԼՂՀ "Մայրություն" ՀԿ-ի կողմից պարգևատրվել է "Մայրական երախտագիտություն" հուշամեդալով:

Բազմիցս խրախուսվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի հրամաններով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular