ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ան­հաս­կա­նա­լի թնջուկ՝ Լի­ո­նում ՀՀ հյու­պա­տո­սի ան­վան շուրջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Դեռևս անցյալ տարեվերջին լրատվամիջոցները տեղեկացրեցին, որ Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հետախուզում է հայտարարել Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովի և իր եղբոր նկատմամբ։ Համապատասխան տեղեկատվությունը տեղադրված էր ՆԳՆ կայքի հետախուզման մեջ գտնվողների բաժնում:

«Փաստ» թերթը տեղեկություններ էր ստացել, որ ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը նաև ազատվել է աշխատանքից: Ըստ այդմ, հարցում էինք ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով նշել, թե որքանով են իրականությանը համապատասախանում տեղեկություններն այն մասին, որ Սարկիսովը ազատվել է գլխավոր հյուպատոսի պաշտոնից: ԱԳՆ-ից ստացել ենք հետևյալ պատասխանը. «Ի պատասխան ՀՀ ԱԳՆ ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ «Փաստ» օրաթերթի տեղեկությունն առ այն, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, չի համապատասխանում իրականությանը։ Ներկայումս Նիկոլայ Սարկիսովը հանդիսանում է ՀՀ գլխավոր հյուպատոսը Ֆրանսիայի Լիոն քաղաքում»: Սակայն բանն այն է, որ մենք ստացել էինք տեղեկություններ, որ Ուկրաինայի ոստիկանության խնդրանքով՝ հետախուզման շրջանակներում Ֆրանսիայի Հանրապետության ազգային ոստիկանությունը հարցում էր ուղարկել Լիոնում ՀՀ հյուպատոսարան, որտեղից տեղեկացրել են, թե Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և այլևս գլխավոր հյուպատոսը չէ, իսկ գտնվելու վայրի մասին տեղեկություններ չկան:

Ելնելով վերոգրյալից՝ դիմել էինք նաև Լիոնում ՀՀ հյուպատոսություն՝ խնդրելով տրամադրել տեղեկություն, թե իրո՞ք Լիոնի հյուպատոսարանի կողմից Ֆրանսիայի ոստիկանությանը նման գրություն է ուղարկվել, ու եթե այո, ապա ինչով է պայմանավորված այդ գրության և ԱԳՆ պաշտոնական պատասխանի հետ առկա անհամաձայնությունը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նման գրությունն առանց գլխավոր հյուպատոսի համաձայնության հնարավոր չէ ուղարկել, իսկ դա ինքնին կարող է գնահատվել որպես պաշտոնեական կեղծիք, ինչը որակվում է ՀՀ քրեական օրենսգրքով:

Հյուպատոսարանից պատասխանել էին, որ «ինչպես միշտ, մամուլին պատասխանում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, քանի որ Գլխավոր հյուպատոսությունը հանդիսանում է արտերկրում ՀՀ ԱԳՆ կառուցվածքային ստորաբաժանումը: Հայտնում ենք, որ Ձեր հարցումը փոխանցվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի վարչություն: Խնդրում ենք պատասխանի համար դիմել ՀՀ ԱԳՆ»:

Այս պատասխանին անմիջապես հետևեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալ յանի գրավոր պատասխանը, ուր մասնավորաբար նշված էր. «Ի պատասխան Լիոնում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսություն ուղղված Ձեր հարցման՝ հայտնում ենք, որ Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը Ֆրանսիայի Հանրապետության ուստիկանությանը ո՛չ գրավոր, ո՛չ բանավոր չի տեղեկացրել, որ «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»:

Այստեղ կարծես ամեն ինչ ավարտված էր և ԱԳՆ-ի պատասխանին չվստահելու որևէ հիմք չունեինք: Սակայն մեր ձեռքի տակ է հայտնվել մի փաստաթուղթ (նկարում), որտեղ Ֆրանսիայի ազգային ոստիկանությունը նշում է, թե Սարկիսովին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված քայլերը արդյունք չեն տվել, իսկ ի պատասխան իրենց հարցման՝ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանն ասել է, որ Սարկիսովը վերջնականապես մեկնել է իր երկիր, ու նրա մասին որևէ տեղեկություն փոխանցել չեն կարող: Անշուշտ, ԱԳՆ-ից ստացված պատասխանը բառացի իմաստով գուցե թե ճիշտ է, սույն փաստաթղթով չի արձանագրված, որ Մանուկյանն ասել է, թե «Նիկոլայ Սարկիսովը ազատվել է աշխատանքից և որ այլևս Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսը չէ»: Սակայն հետաքրքիր է, թե ինչ է նշանակում «վերջնականապես մեկնել է իր երկիր (իր հայրենիք)»: Բանն այն է, որ հենց այս ձևակերպումն էլ հիմք էր հանդիսացել կարծելու, որ Սարկիսովը դեռևս 2018 թվականի վերջին ազատվել է հյուպատոսի պաշտոնից: Կարծում ենք՝ արժե, որ ԱԳՆ-ն ուշադրություն դարձնի այս խնդրին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular