ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արմեն Սարգսյանն ընդունել է Բուշ դյու Ռոնի պատվիրակությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Բուշ դյու Ռոն դեպարտամենտի (Պրովանս Ալպ Կոտ դ’Ազյուրի շրջան) խորհրդի նախագահ Մարտին Վասալի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Սարգսյանը բարի գալուստ է մաղթել հյուրերին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան Հայաստանի և հայ ժողովրդի համար առանձնահատուկ երկիր է: Նա նշանակալի է համարել Մեծ եղեռնից մազապուրծ հայերին Ֆրանսիայի ու ֆրանսիացի ժողովրդի ցուցաբերած աջակցությունը:

Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նշելով, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների համագործակցությունը դարերի պատմություն ունի՝ նախագահն ընդգծել է, որ այդ ջերմ բարեկամությունը պահպանվում է նաև այսօր, և դրա վկայություններից մեկն էլ Բուշ դյու Ռոն դեպարտամենտի հետ սերտ փոխգործակցությունն է:

Մարտին Վասալը տեղեկացրել է, որ Հայաստանի մի շարք մարզերի հետ հաջողությամբ համագործակցում են տնտեսական, սոցիալական, առողջապահական և մշակութային ոլորտներում, և իր այցի նպատակն է ծանոթանալ ստանձնած հանձնառությունների շրջանակում կատարված աշխատանքներին:

Նախագահը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Բուշ դյու Ռոնի միջև ձևավորված համագործակցության մակարդակից և հատկապես նշել այդ գործակցության շրջանակում Գորիսում բացված սրտաբանական հիվանդանոցի նշանակությունը մարզի բնակչության համար. «Ձեր աջակցությամբ հազարավոր կյանքեր են փրկվում, և մենք իսկապես շատ բարձր ենք գնահատում այդ նախաձեռնությունը»:

Կողմերը կարևորել են Հայաստանի և Բուշ դյու Ռոն դեպարտամենտի միջև համագործակցության զարգացումն ու խորացումը մասնավորապես առողջապահության, ինչպես նաև գիտահետազոտական, կրթական և մշակութային ոլորտներում:

Մարտին Վասալը բարձր է գնահատել Պրովանսի հայ համայնքի դերը այդ տարծաշրջանի զարգացման գործում: «Պրովանսն առանց հայերի Պրովանս չէր լինի»,- ընդգծել է նա:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular